Рубрика: Без рубрики

Կիսամյակային հաշվետվություն.

Հայոց Լեզվի և Խոսքի Մշակույթի Հիմունքներ.
Այս կիսամյակ ուսումնասիրել ենք հինգ պատմված համաշխարհային և հայկական գրականությունից: Հետաքրքիր էր ծանոթանալ համաշխարհային գրականության պատմվածքներին, բացահայտել նոր գրողների, նոր ոճեր և իհարկե մի նոր աշխարհ: Բացի պատմվածքներից կատարել ենք տարբեր փոքր առակների ռուսերենից հայերեն թարգմանություններ, դրա հետ մեկ տեղ առակները վերլուծելով: Կատարել ենք փոխադրական առաջադրանքներ, արևմտահայերենից արևելահայերեն և այլն:

Պատմություն. Ռուս-թուրքական Հարաբերություններ

Կարծում եմ յուրաքանչյուր դպրոց պետք է անցնի պատմությունը տվյալ տեսանկյունից: Տեսանյութերը որոնք մենք դիտում էինք և որի շուրջ որ անցնում էր ողջ դասապրոցեսը ուղղակի անբացատրելի գիտելիքով էին լցնում մեզ, որպեսզի մեր պատկերացումը ներկայիս քաղաքականության մասին զարգանա և կարողանանք ճիշտ վերլուծել քաղաքական աշխարհում տեղի ունեցող գործողությունները: Ընկեր Հեղինեի հետ ուսումնասիրել ենք ռուս-թուրքական հարաբերությունների ազդեցությունը հայաստանի վրա, համեմատել ենք նախորդ դարերի իրավիճակները ներկայիս Հայաստանում տիրող իրավիճակների հետ, քննարկել ենք այս հարաբերությունների դրական և բացասական ազդեցությունները Հայաստանի վրա, նաև փրոձել ենք որոշ հարցերի լուծում տալ հիմնվելով տեսանյութում տրամադրված ինֆորմացիայի վրա:

Նաև կատարել եմ անհատական նախագիծ, որը վերնագրել եմ «Նամակներ Ֆրոնտից»: Ես ունեի հնարավորություն հայկական արխիվներից ընթերցել մի քանի նամակ, որոնք գրվել էին Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ, և որոշեցի որ հետաքրքիր կլինի դրանցից մի նախագիծ գրել և կատարել ուսումնասիրություն: Նախագծի ընթացքի, քայլերի և արդյունքի հետ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Լանդշաֆտագիտություն

Լանդշաֆտագիտությունը բավականին հետաքրքիր առարկա է, սակայն, անցյալ տարվա ռազմական աշխարհագրություն առարկան ավելի սիրեցի, այն ավելի պրակտիկ էր և ավելի հետաքրքիր ինֆորմացիա էր պարունակում: Լանդշաֆտագիտությունը ուղղակի տարբեր լանդշաֆտների ուսումնասիրության մասին է, ինչ պայմաններ են պետք, ինչքանով են դրանք արդյունավետ, ինչ պետք է անել որպեսզի դրականորեն փոխակերպել լանդշաֆտները և այլն: Նաև կատարել եմ լրացուցիչ նախագծեր ակտիվ հրաբուխների մասին և վերլուծել եմ հարավարևկտյան Ասիական տարածաշրջանի քաղաքական իրավիճակը:

Լքված գյուղեր նախագծի շրջանակներում ուսումնասիրել եմ Հանքավան գյուղը, ինքս այնտեղ տարվա մեջ մոտ երկու-երեք ամիս անցկացնում եմ և բավականին ծանոթ եմ գյուղի հետ և ինձ էլ էր հետաքրքիր ուսումնասիրել Հանքավանը «Լքված գյուղ» տեսանկյունից: Հաջորդ կիսամյակ պլանավորում եմ այնտեղ կազմակերպել ճամփորդություն, ինչով կօգնեմ գյուղի տուրիզմի զարգացմանը:

Երևանի վարչատարածքներ նախագծի շրջանակներում ես և երկու կուրսեցիներս կազմել ենք նախագիծ և պլանավորում ենք ճամփորդություն Արաբկիր վարչատարածքի շրջանով, առաջին կուրսեցիների համար բավականին հետաքրքիր ճամփորդություն ենք նախատեսել:

Իմ գյուղը նախագծի շրջանակներում գրել եմ մորական կողմից Արևշատ գյուղի մասին, որտեղ ներառել եմ գյուղացիներից հարցազրույցներ, կյանքից դրվագներ և հետաքրքիր փաստեր գյուղի պատմության վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ տարին արդյունավետ էր, ևս մի քանի նախագիծ ավելացան ՄՍԿՀ — ի արխիվներում, որոնք վստահ եմ տարիներ հետո կարող են կարևոր աղբյուր հանդիսանալ այլ ուսանողների և աշակերտների համար:

Քաղաքագիտության և Սոցիոլոգիայի հիմունքներ

Սոցիոլոգիան ամենակարևոր առարկաներից մեկն է, այն սովորեցնում է մարդու նատուրան, ինչպես պետք է վարվել տարբեր իրավիճակներում և այլն: Այս առարկայի շրջանակներում ուսումնասիրել եմ մարդկանց վերաբերող տարբեր թեմաներ, սովորել եմ դիտման մեթոդների մասին, որոնք ամենահետաքրքիր և տպավորիչ թեմաներն էին ինձ համար: Նաև կատարել ենք գործնական աշխատանքներ, որպեսզի ամրապնդենք մեր անցածը, օրինակ՝ հարցման մեթոդները, հարցի տեսակները դասերի գիտելիքները ամրապնդելու համար ինքներս կազմել ենք հարցում և հրապարակել արդյունքները մեր բլոգներում:

Ռուսերեն

Այս առարկան նույնպես լի է եղել տարբեր հետաքրքիր նախագծերով և դասերով: Ոսումնասիրել և քննարկել ենք տարատեսակ թեմաներ սկսած Մալեվիչի «Կվադրատ» — ից վերջացրած հայկական տարազներից: Նաև ամենամսյա անհատական նախագծերը դասապրոցեսում ավելի լեցուն և հետաքրքիր մթնոլորտ են ապահովել: Ահա Առարկայից իմ հղումներով հաշվետվությունը:

Անգլերեն
Այս առարկայից հիմնականում կատարել եմ անհատական նախագծեր և թարգմանություններ, քանի որ արդեն բավական մակարդակի անգլերենի տիրապետում եմ: Նաև հետաքրքիր նախագիծ ենք սկսել հենց տարվա վերջում՝ «Ամանորը տարբեր երկրներում» «Christmas in different countries», որի շրջանակներում պետք է ուսումնասիրենք թե ինչպես է նշվում ամանորը աշխարհի տարբեր ծայրերում:

Իրավունք
Այս առարկան կարևոր է ապագայում ավելի գրագետ քաղաքացի լինելու և կոչվելու համար, այն կարևորում է հոդվածների ուսումնասիրությունը, օրենքից տեղեկացված լինելը և իհարկե այն կիրառելը: Ուսումնասիրել ենք տարբեր օրեսնգրքերից տարբեր հոդվածներ, քննարկել դրանք լսարանում և արտահայտել մեր սեփական կարծիքը այս կամ այն պնդման վերաբերյալ: Մանավանդ մեր տարիքում կարևոր էր ուսումնասիրել աշխատանքային օրեսնգիրքը, քանի որ մենք հիմա գտնվում ենք այն տարիքում, որ քիչ-քիչ կարող է սեփական ծախսերը հոգալու ցանկություն առաջանալ, եթե արդեն իսկ չի առաջացել, իսկ որպեսզի խուսափենք տարբեր աֆերիստներից և խաբեբաներից պետք է իմանալ թե ՀՀ օրենքը ինչ է ասում աշխատելու մասին:

Առաջին Բուժօգնություն
Այս առարկան նույնիսկ կյանքի համար է կարևոր: Սովորել ենք թե ինչպես պետք է վարվել տարբեր արտակարգ իրավիճակներում, ինչպես է կարելի մարդուն օգնել և ինչ շարժումներից արժի խուսափել, որպեսզի տուժածին էլ ավելի վնաս չհասցնենք: Նաև սովորել ենք տարբեր տարածված հիվանդությունների մասին, և դրանցից զերծ մնալու միջոցների մասին, օրինակ՝ ՄԻԱՎ, ՁԻԱՀ: Նաև ինձ շատ դուր եկավ այն դասը երբ սովորեցինք քառակուսի ունիվերսալ կտորով տարբեր վիրակապեր ստեղծել կարճ ժամանակահատվածում: Ըստ մեր ուսուցչուհու մենք այնպիսի իրավիճակ չկա, որին մենք պատրաստ չենք:

Մասնագիտական | Ծրագրավորում
Այստեղ գրեթե ասելու բան չկա, սովորել ենք ծրագրավորման հիմքերը HTML և CSS, ինչի արդյունքում արդեն մասամբ տիրապետում ենք այս ոլորտում որոշ հմտությունների:

Մասնագիտական | Գրաֆիկ Դիզայն
Այս կիսամյակ սովորել ենք նոր գործիքներ, նոր ոճեր, նոր ամեն ինչ: Տարվա սկզբում աշխատում էինք «Իկոնկա» — ների վրա, և մշակեցինք մեր նախընտրած թեմայով ամենաքիչը երեսուն հատ: Հետաքրքիր փորձառություն էր, ապա անցանք հումանիզմի մասին պոստեռներին, որտեղ պատկերեցինք մեր ընտրած հումանիստական թեմաները, դրանց կարևորություն տալով: Դիզայնի պատմություն առարկայի շրջանակներում ուսումնասիրեցինք տարբեր նկարիչների, նրանց նկարներից մի քանիսը վերլուծեցինք, և փորձեցինք նրանց մտածելակերպը հասկանալ և ինչ-որ տեղ նաև վերապրել նրանց զգացածը: Նոյեմբերի կեսից սկսեցինք աշխատել «BIG CHRISTMAS MARKET» — ի վրա, որի շրջանակներում բաժանվեցինք թիմերի և ամեն թիմ իր team lead — ի հետ կատարում է առանձնահատուկ աշխատանք: Անձամբ ես զբաղվում եմ մարկետի կոնտենտի հարցով, փնտրում եմ նկարահանման մտահաղացումներ և տարատեսակ «trend» — կոչվածներ, որպեսզի մեր մարկետը տարածվի ողջ համացանցով մեկ: Կիսամյակը համարում եմ արդյունավետ:
Նոյեմբեր ամսվա առանձին հաշվետվությունը թողնում եմ այստեղ:

Рубрика: Լանդշաֆտագիտություն

Նախագիծ. Իմ գյուղը.

Ես ծնվել եմ Եևանում, սակայն, ծնողներս ծնդունդով Արտաշատ քաղաքի Արևշատ և Արփավար կողք կողքի գտնվող գյուղերում: Հետաքրքիրն այն է, որ գյուղերը «թշնամի» են համարվել տարիներ շարունակ, բայց դա ծնողներիս չի կանգնեցրել և նրանք արդեն 25 տարի է ամուսնացած են: Հիմա պատմելու եմ մեծամասամբ մորական գյուղի մասին՝ Արևշատի, քանի որ այնտեղ ավելի շատ ժամանակ եմ անցկացրել փոքր ժամանակ:

Գյուղի աշխարհագրական/պատմական նկարագրություն/բնութագրություն.
Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում կոչվել է Աղբաշ, Արմալու Մեծ, Աղբաշ Ներքին։ Վերանվանվել է Արևշատ 1945 թվականից։ Գյուղը տեղադրված է ծովի մակարդակից 930 մ բարձրության վրա։

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -15-ից -20 °C (առավելագույնը՝ -32 °C, 2002 թվական)։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Այն բավականին մեծ է ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Արևշատի մշտական և առկա բնակչությունը կազմել է 2444 մարդ:

Տնտեսությունը.
Գյուղն ունի 560 տնտեսություն, ունի դպրոց, կապի հանգույց, մանկապարտեզ, բուժկետ, հիվանդանոց։ Խմելու ջուրը ստանում է Գառնու ջրմուղից։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 385 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են մակերեսի 60 %։ Համայնքի հողերն օգտագործվում են որպես պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 97 հա և 16 հա։ Վարելահողերը զբաղեցնում են մոտ 145 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ, ինչպես նաև հացահատիկ։ Կան արոտավայրեր, որոնք զբաղեցնում են մոտ 65 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Արդյունաբերության ոլորտում զարգացած է սննդի արդյունաբերությունը, ունի գինու գործարան։

Հարցազրույց իմ հարազատ տատիկ՝ Սուսաննա Նազարյանի (Սուսան Տատիկի հետ).

-Բարև տատիկ, կպատմե՞ս մի փոքր ձեր գյուղի մասին, ի՞նչ հետաքրքիր փաստ կարող ես նշել այսքան տարիներ այնտեղ ապրելով:

-Շատ հին գյուղ ա, նախկին անունը «Աղբաշ», որը նշանակել է սպիտակ գլուխներ:

-Ի՞նչ առանձնահատկություն ունի Արևշատ գյուղը:
-Սովորական գյուղ է, բոլոր գյուղերի նման, ասյտեղ չիր են պատրաստում, գյուղատնտեսությամբ են զբաղվում, մարդիկ բարի են, հյուրասեր են, միշտ պատրաստ են ընդունել օտարերկրացիների:

-Նախընտրում ես քո ծննդավայր Էջմիածինը, թե՞ Արևշատը: Ինչու՞:
Արևշատը: Այստեղ ավելի հարմարավետ է ապրելը, բնությանը ավելի մոտիկ եմ գտնվում, միրգ ու բանջարեղեն է աճում, արևը ավելի պայծառ է փայլում: Էջմիածինը իմ հիշողություններում մռայլ գույներով է:

-Գյուղում հայտնի՞ ես, բոլորը ճանաչու՞մ են քեզ: Եթե այո, ապա ինչո՞վ:
-Չէ գյուղում հայտնի չեմ, շատերն են ինձ ճանաչում, բայց վստահ եմ, որ ոչ բոլորը: Բարի տատիկ, միշտ պատրաստ եմ օգնության ձեռք մեկնել, իմ հնարավորության սահմաններում իհարկե:

-Գյուղում ամենասիրելի վայրը ո՞րն է, որտե՞ղ ես հանգստանում:
Մի փոքրիկ մատուռ ունենք, որ գյուղացիներով «սուրբը» ենք կոչում: Մեր տնից մոտ յոթ հարյուր մետր հեռավորության վրա է գտնվում, շատ եմ սիրում այդ վայրը, միշտ երբ ներդաշնակություն եմ փնտրում, այնտեղ եմ գնում, աղոթք եմ անում, գոհանում եմ ունեցածիցս և վերադառնում ամենօրյա կյանքիս:

-Կուզեի՞ր մայրաքաղաքում ապրել: Ինչու՞:
Չէի ուզի, այն չափից դուրս աղմկոտ է մեր գյուղի հետ համեմատած, մայրաքաղաքում միշտ անց ու դարձ կա, իսկ ես հանգիստ մարդ եմ, ով գյուղում եղած անց ու դարձից էլ գոհ է:

-Ինչպես կնկարագրես ու կբնութագրես գյուղական կյանքը: Արժի՞ մի կյանք ծախսել գյուղում:
Եթե անկեղծ, ապա չարժի, ինչքան էլ որ ես գոհ եմ կյանքիցս, միևնույնն է շատերը ունեն երազանքներ թեկուզ արտերկրում, և պարտավոր են հետևել իրենց երազանքներին: Սխալ չեմ համարում, որ ես այդպես չվարվեցի, քանի որ ես հիմա ունեմ ընտանիք, թոռներ և թոռնուհիներ, որոնց համար ամեն ինչ կանեմ և կտամ:

Рубрика: Ռուսերեն 2-րդ կուրս

Отчет.

11-15 Сентября
18-22 Сентября
Флешмоб — Сделано
25-29 Сентября
9-13 Октября
Личный проект: Анализ Книги.
Сочинение — Октябрь
23-27 Октября
Флешмоб — Сделано
6-10 Ноября
13-17 Ноября
20-24 Ноября
Флешмоб — Сделано
Автобиография. Проект.
Сочинение
4-8 Декабря

Рубрика: Ռուսերեն 2-րդ կուրս

4-8 Декабря.

Армянский алфавит — один из древнейших алфавитов в мире

Мистический алфавит перепрыгнул планку чуда

15 интересных фактов об армянском языке

  1.  Абрикос – это символ Армении. Нижняя оранжевая полоса на флаге страны символизирует именно его. Неслучайно европейцы очень долго называли абрикосы армянскими яблоками.
  2.  Армянская письменность считается одной из самых древнейших. Уникальный армянский алфавит создал Месроп Маштоц в 405-406 годах н. э.
  3.  По данным Массачусетского технологического института 2015 года, армянский язык вошел в пятьдесят самых влиятельных мировых языков (48 место).
  4.  Издание The Daily Caller составило список из пяти языков, интересных для изучения носителями английского языка. Вот эти языки: армянский, болгарский, польский, румынский и русский.
  5.  «Библия» по-армянски звучит как «Aствaцaшунч», т.е. дословно «Божье Дыхание».
  6.  Самое длинное слово в армянском языке состоит из 35 букв. и в буквальном переводе означает «солнцесветлолучеозарение», в литературном переводе – «светлые лучи солнца озаряют все кругом».
  7.  Армяне не любят заимствований, поэтому новые слова образуются средствами родного языка. Например, конституция по-армянски – сахманадрюцун, а фотография – лусанкар.
  8.  Шашлык по-армянски — «хоровац».
  9.  Армянские пельмени называются «бораки».
  10.  В конце армянского предложения ставится не привычная нам точка, а двоеточие. По-армянски это знак «верчакет» (буквально «конечная точка»).
  11.  Первый армянский журнал «Аздарар» («Вестник») вышел в 1794 в Мадрасе (Индия), а первая армянская газета «Аревелян цануцмунк» («Восточныя известия») –в 1815 в Астрахани.
  12.  Самыми распространенными армянскими фамилиями являются Арутюнян, Мкртчян, Оганесян.
  13.  Армянская фамилия Петросян означает «Отчий», Мартиросян – «Мученик, подавляемый, убиваемый», а Джигарханян – «Слава победителю или Благородный победитель».
  14.  Интересно значение мужских армянских имен: Аракел – апостол, Арам – милосердный, Ашот – надежда этого мира, Гагик – небесный, Карен – щедрый, Мкртич – креститель, Размик – воин. А вот некоторые соответствия армянских имен: Акоп – Иаков, Оганес (Ованес, Ован) – Иоанн, Маркос – Марк, Матевос – Матвей, Мовсес – Моисей, Самвел – Самуил.
  15.  Женские армянские имена тоже очень красивы: Алвард – красная роза, Алмаст – алмаз, Ануш – сладкая, Астхик – звездочка, Аревик – солнышко, Гаруник – весна, Тагуи – королева, Манушак – фиалка, Нунуфар – кувшинка, Шушан, Шушанник –лилия, Сатеник, Сати – янтарная, Сирануш – любовь, Сирун – красивая, Татевик –«дающая крылья (силы от Бога)»
Рубрика: Ռուս-թուրքական հարաբերությունները և Հայաստանը

Պատմություն. Դեկտեմբերի 4-8

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում
Տեսանյութը՝ այստեղ /մաս 11/
Առաջադրանք՝

  • Մաս 11-ի քննարկում
  • Սարդարապատի ճակատամարտը, նշանակությունը

Ճակատամարտը Հայաստանի անկախության պաշտպանության կարևորագույն պահն էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո բուռն շրջանում: 1918 թվականին ստեղծված Հայաստանի Առաջին Հանրապետությունը վտանգի տակ էր Օսմանյան կայսրության կողմից, որը ձգտում էր իր ազդեցությունը տարածել Կովկասի վրա:

Սարդարապատում հայկական ուժերը, որոնք բաղկացած էին կանոնավոր բանակի ստորաբաժանումներից, անկանոն աշխարհազորայիններից և քաղաքացիական կամավորներից, հաջողությամբ դիմագրավեցին Օսմանյան կայսրության հարձակմանը: Այս հաղթանակը խորհրդանշում էր հայ ժողովրդի վճռականությունը ՝ պաշտպանելու իր հայրենիքը և դիմակայելու արտաքին ագրեսիային։

  • Ո՞րն է Սարդարապատի ճակատամարտի պատմագիտական ճշմարտությունը:
  • Հայերի տեսակետը.
    Սարդարապատի ճակատամարտը դիտարկում են որպես հերոսական ու շրջադարձային պահ իրենց պատմության մեջ։ Ճակատամարտը դիտարկվում է որպես Օսմանյան զորքերի դեմ հաջող պաշտպանություն, որը կանխեց Օսմանյան կայսրության հետագա առաջխաղացումը Հայաստանի տարածք։
  • Օսմանյան կայսրության տեսակետը.
    Այն կարող է տարբեր լինել ՝ ընդգծելով այն մարտահրավերներն ու դժվարությունները, որոնց բախվել են իրենց զորքերը քարոզարշավի ընթացքում: Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունը ներգրավված էր մի քանի ճակատներում, և Կովկասյան արշավը նրանց ավելի մեծ ռազմական ջանքերի միայն մեկ կողմն էր:
  • Ռուսաստանի տեսակետը.
    Այդ ժամանակ տարածաշրջանը նույնպես ռուսական հեղափոխության ազդեցության տակ էր, և Սարդարապատի ճակատամարտի ռուսական տեսակետի վրա կարող էր ազդել այդ ժամանակաշրջանի բարդ քաղաքական իրավիճակը։

    Ռուսական տեսակետը կարող էր տարբեր լինել ՝ կախված Ռուսաստանի ներսում գտնվող խմբակցությունից կամ խմբից, քանի որ երկիրը զգալի քաղաքական ցնցումներ էր ապրում:
  • Միջազգային Տեսակետը.
    Հատկապես արևմտյան տերությունները, հնարավոր է, Սարդարապատի ճակատամարտը դիտարկել են Առաջին համաշխարհային պատերազմի և ժամանակի աշխարհաքաղաքական դինամիկայի ավելի լայն համատեքստում:
  • Հետխորհրդային տեսակետը.
    Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանն անկախություն ձեռք բերեց, և Սարդարապատի ճակատամարտի պատմագրությունը գուցե ձևավորվել էր ազգային ինքնությունը հաստատելու և ամրապնդելու ցանկությամբ:

  • Մաս 12-ի դիտում

Գրականություն՝
1918 Թ. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ

Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն /էջ 192-ից/
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ /352 էջ-ից/
1918 Թ. ՄԱՅԻՍԵԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ
ՅԻՇՈՂՈՒԹԻԻՆԸ

Рубрика: Լանդշաֆտագիտություն

Լանդշաֆտագիտություն. Հաշվետվություն.

Լանդշաֆտագիտությունը բավականին հետաքրքիր առարկա է, սակայն, անցյալ տարվա ռազմական աշխարհագրություն առարկան ավելի սիրեցի, այն ավելի պրակտիկ էր և ավելի հետաքրքիր ինֆորմացիա էր պարունակում: Լանդշաֆտագիտությունը ուղղակի տարբեր լանդշաֆտների ուսումնասիրության մասին է, ինչ պայմաններ են պետք, ինչքանով են դրանք արդյունավետ, ինչ պետք է անել որպեսզի դրականորեն փոխակերպել լանդշաֆտները և այլն: Նաև կատարել եմ լրացուցիչ նախագծեր ակտիվ հրաբուխների մասին և վերլուծել եմ հարավարևկտյան Ասիական տարածաշրջանի քաղաքական իրավիճակը:

Լքված գյուղեր նախագծի շրջանակներում ուսումնասիրել եմ Հանքավան գյուղը, ինքս այնտեղ տարվա մեջ մոտ երկու-երեք ամիս անցկացնում եմ և բավականին ծանոթ եմ գյուղի հետ և ինձ էլ էր հետաքրքիր ուսումնասիրել Հանքավանը «Լքված գյուղ» տեսանկյունից: Հաջորդ կիսամյակ պլանավորում եմ այնտեղ կազմակերպել ճամփորդություն, ինչով կօգնեմ գյուղի տուրիզմի զարգացմանը:

Երևանի վարչատարածքներ նախագծի շրջանակներում ես և երկու կուրսեցիներս կազմել ենք նախագիծ և պլանավորում ենք ճամփորդություն Արաբկիր վարչատարածքի շրջանով, առաջին կուրսեցիների համար բավականին հետաքրքիր ճամփորդություն ենք նախատեսել:

Իմ գյուղը նախագծի շրջանակներում գրել եմ մորական կողմից Արևշատ գյուղի մասին, որտեղ ներառել եմ գյուղացիներից հարցազրույցներ, կյանքից դրվագներ և հետաքրքիր փաստեր գյուղի պատմության վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ տարին արդյունավետ էր, ևս մի քանի նախագիծ ավելացան ՄՍԿՀ — ի արխիվներում, որոնք վստահ եմ տարիներ հետո կարող են կարևոր աղբյուր հանդիսանալ այլ ուսանողների և աշակերտների համար:

1. Լանդշաֆտագիտություն առարկան.
2. Լանդշաֆտագիտության մեթոդական հիմքերը.
3. Քարտեզագրում գործնական աշխատանք.
4. Լանդշաֆտագիտության ուսումնասիրության մեթոդները.
5. Աշխարհագրական թաղանթ և աշխարհագրական միջավայր.
6. Մարդ բնություն փոխհարաբերություն.
7. Արաբկիր. Վարչատարածքների նախագիծ.
8. Բնօգտագործում և բնապահպանություն. նրա հիմնահարցերը.
9. Լանդշաֆտների սոցիալ-տնտեսական ֆունկցիան.
10. Լանդշաֆտի կանխատեսում, բնության վերափոխում և կուլտուրական լանդշաֆտ
10. Լքված գյուղեր. նախագիծ.
11. Անհատական լրացուցիչ նախագիծ. Աշխարհաքաղաքական իրավիճակը հարավարևմտյան Ասիական տարածաշրջանում:
12. Անհատական լրացուցիչ նախագիծ. Ակտիվ հրաբուխներ.
13. Իմ գյուղը. նախագիծ.

Рубрика: Իրավունք

Իրավունք. Դեկտեմբերի 4-10

Աշխատանքային օրենսգիրք
Աշխատանքային օրենսգիրք

Առաջադրանք՝
Աշխատանքային օրենսգրքից առանձնացնել՝

  • Փորձաշրջանի ժամկետը
    1. Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

    2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մինչև տասներկու ամիս ժամկետով կարող է սահմանվել փորձաշրջան: 

    3. Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից աշխատողի բացակայության հետևյալ ժամանակահատվածները.
    1) կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը.
    2) կողմերի համաձայնությամբ (ներառյալ` չվճարվող) արձակուրդի ժամանակահատվածը.
    3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
    4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածը.
    5) օրինական գործադուլի ժամանակահատվածը, եթե աշխատողը օրենքով սահմանված կարգով մասնակցում է գործադուլին:
    6) զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայության զորակոչվելու, որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)` կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածները:

  • Աշխատանքային պայմանագրի տեսակները
    1) անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ.
    2) որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:
    Աշխատանքային պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

  • Սեզոնային աշխատանքային պայմանագիրը
    1. Սեզոնային աշխատանքային պայմանագիրը կնքվում է սեզոնային աշխատանք կատարելու համար: Սեզոնային է համարվում այն աշխատանքը, որը բնակլիմայական պայմանների պատճառով կատարվում է ոչ թե ամբողջ տարին, այլ ութ ամիսը չգերազանցող որոշակի ժամանակահատվածում (սեզոնում), և որը սահմանված է սեզոնային աշխատանքների ցանկով:

    2. Սեզոնային աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    3. (3-րդ մասն ուժը կորցրել է 07.08.2010 թվականից` 24.06.10 ՀՕ-117-Ն օրենք)

    4. Աշխատողը կամ գործատուն իրավունք ունեն լուծելու սեզոնային աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով միմյանց:
  • Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը

Մինչև տասնվեց տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր: Մինչև տասնվեց տարեկան անձանց մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Մինչև տասնվեց տարեկան անձինք սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքիծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի կամ հոգաբարձուի, իսկ նրանց բացակայության դեպքում մինչև տասնվեց տարեկան անձի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե այն չի խոչընդոտում նրանց պարտադիր կրթության գործընթացը: