Рубрика: Անհատական նախագծեր

Maqoor — ը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում.

Նախագծի անվանումը՝ MAQOOR սեմինար

Օրը՝ Ապրիլի 26:

Ժամը՝ 13:35

Վայրը՝ Քոլեջի վերնատուն

Մասնակիցները՝ ՄՍԿՀ — ուսանողներ և այլ ցանկացողներ (Maqoor — ի իրադարձություններին հետևող, բնապահպանությամբ հետաքրքրված և այլն):

Քննարկվող թեման՝ «Շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության վրա»:

Խնդիրները՝

  ▪︎Պարզել թե ինչպե՞ս է Շրջակա միջավայրի աղտոտվածությունը ազդում  մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության վրա,

  ▪︎Նաև թե ինչպե՞ս կարելի է վերացնել բնության վատ ազդեցությունը մարդու հոգեկան և ֆիզիկական ներաշխարհի վրա։

Ընթացքը՝ Հարց-պատասխան փուլեր, սահիկաշարով թեմայի ներկայացում, քննարկում, վերջում խաղերի միջոցով գիտելիքների ամփոփում և ամբողջացում Q&A ձևաչափով:

Արդյունքները՝ ֆոտոպատումներ, լուսաբանումներ, սովորողները կիսվում են իրենց տպավորություններով:

Ի՞նչ է Maqoor — ը.

«Մաքուրը» բնապահպանական շարժում է, որի նպատակն է համախմբել մարդկանց՝ արդի բնապահպանական խնդիրները լուծելու նպատակով։ Պաշտպանելով այն գաղափարը, որ նույնիսկ մեկ կտոր աղբ հավաքելը կարող է հանգեցնել ավելի մեծ փոփոխությունների, շարժումն իր ուղին սկսել է փոքր մաքրման միջոցառումներով Հայաստանում: Իր թիմերով Maqoor-ը շարունակում է խրախուսել կոլեկտիվ քայլերը կրթության և գործողությունների միջոցով՝ հանգեցնելով հասարակության մեջ ազդեցիկ փոփոխությունների:

Maqoor — թիմի պատմությունը. (պատմում են շարժման համահիմնադիրներ՝ Գևորգ Ղազարյանը, Հրաչյա Սահակյանը և Ջորջ Ղազարյանը հիմնադիրները)

2023 թվականի գարնան սկզբին Եվրոպայից եկած մեր ընկերները որոշեցին մեզ այցելել Հայաստանում։ Առաջին անգամ մենք երկիրը սկսել ենք տեսնել ոչ թե տեղացու, այլ այցելուի աչքերով։ Սա այն ժամանակ էր, երբ մենք նկատեցինք, թե որքան աղտոտված է մեր շրջապատը: Ցանկանալով հպարտորեն ապրել մաքուր միջավայրում՝ մենք խոստացանք, որ հաջորդ անգամ մեր ընկերները մեզ այցելեն, որպեսզի Հայաստանը մաքուր տեսնեն:

Մայիսին իրականացված փոքր մաքրությունից սկսած՝ նախագիծ առ ծրագիր, Մաքուր համայնքը վերածվեց համազգային շարժման: Միայն մեկ ամսվա ընթացքում Մաքուրը կարողացավ միավորել Հայաստանի յուրաքանչյուր շրջան՝ «Մոլորակի փրկությունը դարձնենք միտում» կարգախոսով։ Կազմակերպելով թիմեր Հայաստանի բոլոր մարզերում՝ Maqoor-ը սկսեց իրականացնել ոչ միայն մաքրման ծրագրեր, այլ նաև սեմինարներ, կոնֆերանսներ և սեմինարներ բնապահպանական կայունության ոլորտում: Maqoor-ի հետ հայ համայնքը սովորեց տեսակավորել աղբը, վերաօգտագործել նյութերը, կառուցել փոքր արևային մարտկոցներ և շատ ավելին:

Փոփոխությունների սկիզբը դրեցինք Հայաստանում, բայց մեր ոգևորությունը սահման չուներ։ Կազմակերպելով Մաքուրի համաշխարհային օրը՝ մենք միավորեցինք ավելի քան 100 երկրներ մեր առաքելության համար: Սա Maqoor-ի՝ որպես համաշխարհային շարժման սկիզբն էր: Այդ ժամանակից ի վեր Մակուր շարժումը մշտապես գոյություն է ունեցել շատ երկրներում, որոնց ցանկը շարունակաբար աճում է:

Քանի որ խնդրի արմատները բնապահպանական կրթության բացակայության մեջ են, Maqoor-ը փորձում է լուծել այն իր ակումբներով ամբողջ աշխարհում կրթական հաստատություններում: Սկսած Հայաստանի սովորական ավագ դպրոցներից, վերջացրած հեղինակավոր բուհերով։

Ընդհանուր առմամբ, Maqoor-ը շարունակում է տարածվել աշխարհով մեկ, և ձեր հերթն է քայլեր ձեռնարկել և փոխել ձեր համայնքում: Միասին մենք կարող ենք մոլորակի փրկությունը դարձնել միտում:

Նրանց գործունեությանը ավելի կարող եք ծանոթանալ՝ հետևյալ տեսանյութը դիտելով, հիմնադիրներին էր հյուրընկալել Առաջին հեռուստաընկերության «Առավոտ լուսո» — տաղավարը:

Рубрика: Անհատական նախագծեր

Նամակներ ֆրոնտից. Անհատական նախագիծ.

Նախագծի միտքը առաջացել է աշխատանք կատարելուց: Ինձ ծանոթ ավագ ընկերուհիներիցս մեկը, մոտ երկու ամիս առաջ աշխատանք է առաջարկում: Նա սովորում է Անգլիական Օքսֆորդ համալսարանում, պատմագիտության բաժնի ասպիրանտուրայում: Նրա դոկտորական աստիճան պաշտպանելու թեզը «Հայրենական Մեծ Պատերազմ» — թեմայով է, և ուսումնասիրության համար նա հայկական արխիվներից հայերեն ձեռագիր և տպագիր նամակներ է պեղել, որպեսզի ավելի լայն պատկերացում կազմի պատերազմի ընթացքի մասին: Նա ազգությամբ ամերիկուհի է, բայց հայերեն կարողանում է կարդալ, սակայն, դժվարացավ ձեռագիր և հին տպագիր տառերը կարդալ, և ինձ առաջարկեց դրանք թարգմանել հայերեն: Թարգմանելիս ես ինքս ընկղմվում էի պատերազմի տարիների մեջ, երբ հրամանատարների կողմից գրված առաջին դեմքով նամակները կարդում էի, կարծես հենց պատերազմի դաշտում հայտնվեի: Այսպես առաջացավ նախագծի միտքը, քանի որ արխիվներից «պատահաբար» նամակներ ունենալը և պեղելը գրեթե անհնար է:

  • Նպատակը՝ Ավելի լայն պատկերացում կազմել Հայրենական Մեծ պատերազմի մասին և ուսումնասիրել դրա ընթացքը:
  • Խնդիրները՝ Կարդալ նամակները, վերլուծել դրանք, և փորձել հասկանալ ժամանակագրությունը, հնարավորության դեպքում որոնել նամակում հիշատակված զինվորականներին կամ մարդկանց:
  • Իրականացման ժամկետ՝ Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15
  • Ուսումնասիրության շրջանակը՝ Պատմության դասագրքեր, տրամադրված նամակներ, տեսանյութեր և հոդվածներ համացանցից:
  • Ուսումնասիրության ընթացքը՝ Նամակների ընթերցանություն, վերլուծություն, գրքերի ուսումնասիրություն և պեղած հոդվածների վերլուծություն, քննարկումներ և նախագծի ներկայացում:
  • Ուսումնասիրության թեմաներ՝ Հայրենական Մեծ պատերազմ:
  • Այցելվող վայրեր՝ այցելություն դեպի Ազգային Գրադարան:
  • Արդյունք՝ Երկլեզու (անգլերեն և ռուսերեն) ամբողջությամբ նոր նյութ, նամակները (որոնք հետաքրքիր կլինեն բոլոր ընթերցողների համար), նախագծի ներկայացում:

Նախագծի հղումը.

Рубрика: Անհատական նախագծեր, Լանդշաֆտագիտություն

Արաբկիր. Երևանի վարչական տարածքներ նախագիծ.

Արաբկիրի կառուցման որոշումը.

Նոր Արաբկիր թաղամասը կառուցվում է կենտրոնական նախկինում որպես Շահար հայտնի շրջանից հյուսիս, Նոր Արաբկիր թաղամասը կառուցվում է Երևանի Քաղգավգործկոմի ու «Ամերիկահայ Արաբկիրցիների Միության» միջև ստորագրած պայմանագրի արդյունքում։ Ըստ այդ պայմանագրի՝ նոր թաղամասը որոշվում է կառուցել Երևանի, Քանաքեռի, Գետառ ու Հրազդան գետերի միջև ընկած տարածքում՝ շուրջ 610 դեսյատին, որոնցից 210 դեսյատինը պետք է օգտագործվեր բնակելի շենքերի կառուցման, իսկ 400 դեսյատինը օժանդակ զբաղմունքի, շերամապահության, այգեգործության համար, և այլն։ Տեղը ընտրվել է մի շարք պատճառներով. Այստեղով էր անցնում Երևանը սնող Քառասնակ աղբյուրից եկող խողովակաշարը։ Այստեղում դեպի կենտրոն էր իջնում Աբուհայաթի ջրանցքը։ Տարածքի մի մասը ժամանակին հայտնի էր հենց որպես Աբուհայաթ։ Աբուհայաթի հյուսիսարևմտյան սահմանը անցնում էր Հրազդանի կիրճով, որից այն կողմ տարածքը կոչվում էր Կարմիր բերդ, որտեղ այսօր գտնվում է Դավթաշեն վարչական շրջանը ու Զովունի գյուղը։ Դեպի արևմուտք ծավալվում էր Կոզեռնի գերեզմանատունը, իսկ դրանից վեր գտնվում էին հիմնականում երևանցիների ամառանոցներ։ Միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1200 մետր ու օդը ավելի մաքուր է։ Արևելքից ու արևմուտքից Արաբկիրում անցնում էին Գետառ ու Հրազդան գետերը։

Թաղամասը հիմնադրվում է 1925 թվականի նոյեմբերի 29-ին։ Թաղամասի գլխավոր նախագիծը ստեղծում է Ալեքսանդր Թամանյանը։ Հիմնադրման արարողությանը ներկա էին Անդրկովկասի Ժողկոմխորհրդի նախագահի տեղակալ Սարգիս Լուկաշինը, Վրաստանի Կենտգործկոմի քարտուղար Թոդրիան, Երևանի Գավգործկոմի քարտուղար Ա. Կոստանյանը, Հայկենտգործկոմի նախագահ Ա. Կարինյանը, ՀՕԿ-ի արտասահմանյան ներկայացուցիչ Ե. Կարիկյանը, Ժողկոմխորհի նախագահ Ս. Համբարձումյանը, և այլք։

Читать далее «Արաբկիր. Երևանի վարչական տարածքներ նախագիծ.»
Рубрика: Անգլերեն 1-ին կուրս, Անհատական նախագծեր

Sherlock Holmes Books. Analyze.

Sherlock Holmes is at the top of my list of favorite books. For four years now, I have been re-reading books and reviewing films and TV series dedicated to this hero over and over again. I’ve always liked the character and about four years ago I bought and read all the books about him, which had 6 parts. Arthur Conan Doyle managed to create an image with wonderful thinking, sarcastic thinking, intelligence, and, of course, humorous character. Every time when I reread the story, it seems to me that I am noticing more things about the story. Watson’s character is also very interesting, I like the honest and dedicated friendship of theirs. One of my favorite stories is «The Union of Redheads”. This story has the most unexpected and interesting ending, which makes it my favorite. I suggest this book to people who like to think and analyze. And people endowed with patience, because Sherlock does not always quickly explain the cause-and-effect relationships of his actions.

Here are some interesting facts about Sherlock Holmes —

1. In whole stories taken together Sherlock and Watson used the gun only seven times.

2. Tired of the character of Sherlock Holmes, author Conan Doyle decides to kill the character in «the last work of Holmes» to free up time to write historical romances. However, fans of Sherlock Holmes did not stop sending envelopes to Conan Doyle, and after an eight-year break, he was forced personally, at the request of Elizabeth First, to resurrect the hero in the story “Empty House”.

3. Watson’s character was borrowed by Conan Doyle from the real Dr. Watson. The real Dr. Watson lived on Baker Street (just like the hero of the book), he was the Conan Doyle’s dentist.

4. At the time when Conan Doyle was writing the books, Baker Street did not have the number 221, later, when it was built in England, Baker Street on 221B they built a Sherlock Holmes House Museum.

5. At the beginning of the 20th century, the Egyptian Police Academy introduced a compulsory subject in this educational institution. where future policemen studied the methods of Sherlock Holmes and even passed an exam on this subject.

Рубрика: Անհատական նախագծեր, Գրականություն 1 - ին կուրս

Վերջին ուսուցիչը. Վերլուծություն.

«Վերջին ուսուցիչ» վիպակի մասին շատ եմ լսել, սակայն, ժամանակ չեմ հատկացրել, որպեսզի կարդամ, բայց նախորդ գիշեր մի շնչով ընթերցեցի: Կցանկանամ նշել, որ բացի կարդալուց, դիտել եմ նաև Առաջին հեռուստաընկերության նկարահանած 16 մասից բաղկացած ֆիլմը, որը վիպակի հիմման վրա էր նկարահանվել: Իսկապես տպավորված եմ թե՛ գրքից, թե՛ ֆիլմից: Կլինեմ անկեղծ, ես այդքան էլ ծանոթ չեմ ավանդական դպրոցական մթնոլորտին, քանի որ առաջին դասարանից սովորել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, իսկ այստեղ, ինչպես հայտնի է ուսումը, ծրագիրը, ավանդույթները տարբերվում են սովետական դպրոցներից:

Հեղինակը շատ ուշադրություն է դարձրել երկխոսություններին, որոնք կարդալիս կարծես հայտնվեի այն սենյակում, որտեղ որ տեղի էր ունենում զրույցը: Ամեն մի փոքր դետալ մանրամասն նկարագրվում էր, այդ իսկ պատճառով էլ ֆիլմի ռեժիսորների աշխատանքը բավականին թեթևացել է, քանի որ հեղինակը միջավայրի նկարագրությունը և անգամ երկրորդ պլանի հերոսների խոսքերն ու պահելաձևը իր վրա է վերցրել:

Վիպակը ընթերցելու ժամանակ ինձ մոտ ցանկություն առաջացավ Մամյանի նման դասավանդող ունենալ, քանի որ իրական կյանքում երբեք չեմ հանդիպել նրա նման մարդու: Վարդգես Պետրոսյանը այնպես է բնութագրել Մամյանին, որ ես իմ գլխում նրան «իդեալիզացրել» եմ, և իսկապես ցանկանում եմ հանդիպել նրան: Հնարավոր է համալսարանում հանդիպեմ նման հանգիստ, համեստ, բայց հանճարեղ միտք ունեցող ուսուցչի:

«Գրականությունն առարկա չէ։ Գրականություն անհնար է սովորեցնել։ Ես դա չեմ համարում ուսուցչի խնդիրը»։

«Ես կխելագարվեմ, Մամյան»։

«Զգույշ, աննկատ՝ մենք պիտի օգնենք պատանուն, որ նա զգա բուն գրականությունը, ոչ թե սերտի գրողի կենսագրությունը, ոչ թե շարադրությունն արտագրի զանազան դասագրքերից, այլ կարողանա իր սեփական աչքերով հայտնաբերել գրողին, հասկանալ նրա գիրքը։ Գրականությունը բոլորին է պետք և ոչ թե միայն նրան, ով բանասեր է դառնալու, բոլորին և ոչ թե միայն նրան, որը որևէ բուհ է ընդունվելու կամ, կներեք, խցկվելու»։

Այս հատվածը ամենաշատն է ինձ մոտ տպավորվել: Մամյանը տնօրենին համոզում է, որ գրականությունը ուղղակի անգիր անելու առարկա չէ, այն ավելի է քան ուղղակի առարկա, որը պետք է բոլորը իմանան: Կարծում եմ յուրաքանչյուր գրականության (և ոչ միայն) ուսուցիչ, պետք է ձգտի, որպեսզի երեխաները՝ իրենք, բացահայտեն գրողներին, իրենք հասկանան թե ինչու է այսպես գրվել, ինչ միտք է ցանկացել հեղինակը փոխանցել և այլն:

Տասերորդ դասարանի համար մի գուցե շատ էին իրադարձությունները մի քանի ամսվա մեջ, մի փոքր չափազանցություն կար վիպակում, սակայն, կարդալիս ամեն ինչ այդքան էլ «ահավոր» չէր թվում: Ստեղծագործությունը ծանոթացնում է տարբեր գրական գործերի հետ, հաճախ տարբեր ստեղծագործություններից մեջբերումներ կան՝ «Մանոն Լեսկո», «Դոն Կիշոտ» և այլն: Թեկուզ հենց ընկեր Մամյանի խոսքերից շատ բաներ կարելի է վերցնել և կիրառել կյանքում: Ինձ դուր էին գալիս ընկեր Մամյանի մանկության պատմությունները, այդ հատվածները կարդալիս չնայելով այն փաստին, որ դրանք տեղի են ունեցել «մութ ու ցուրտ» տարիներին, ես ամեն ինչ շատ գունեղ էի պատկերացնում, կարծես դրանք ինձ համար էլ էին ինչ-որ ջերմ հիշողություններ:

Վիպակում նաև տեսնում ենք դասընկերների հարաբերությունները միմյանց հետ, թե ինչպես են իրար ներում, ինչպես են կռվում և հետո բարիշում, ինչպես են իրար հավատարիմ մնում, միասնական լինում և այլն: Միշտ, իրոք, միշտ երազել եմ այսպիսի դասարանի մասին, որը ցավոք չեմ ունեցել…
Իմ ամենաառաջին դասարանից մինչև իններորդ դասարան մնացել եմ միայն ես, և չեմ վախենա ասել, որ նախանձում եմ վիպակի հերոսներին, քանի որ նրանք մանկությունից միասին են անցել մեծահասակ կյանք:

Դուր եկավ նաև այն, որ վիպակում առկա է հումորը, թե՛ ուսուցիչների կողմից են կատակներ և հեգնական արտահայտություններ ասվում, թե՛ աշակերտների:

Եզրափակելով՝ կարող եմ ասել, որ ամեն մեկը գոնե մեկ անգամ պետք է ընթերցի այս վիպակը: Վստահ եմ որ ինչ տարիքում էլ, որ ընթերցողը լինի, միևնույնն է իր հետ ինչ-որ բան կվերցնի, սկսած ընկեր Մամյանի իմաստուն խոսքերից, վերջացրած Դանիելյանի կյանքը մաթեմատիկայի հետ համեմատելու սովորությունից:

Рубрика: Անհատական նախագծեր, Գրականություն 1 - ին կուրս

Եղիշե Չարենց. Էջ օրագրից. Վերլուծություն.

Հոդվածի հղումը
Նախ կարող եմ ասել, որ Չարենցը գրեթե չի գրել հոդվածներ, նա հրապարակված երեք հոդված ունի, որոնք բավականին կարճ են և դրանց անգամ ճոխ է հոդված անվանելը: Հոդվածը նվիրված է Մաքսիմ Գորկիին, Չարենցը կարծես հիանում է Գորկիի անկեղծությամբ, քանի որ ըստ Չարենցի Խորհրդային Միության միակ գրողն էր, որը պահպանել էր իր գրելաոճը և չէր նայել քաղաքականության աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին: 

Երևակայելն անգամ դժվար է, որ այսօր մի գրող կարող է իր սեփական խոսքերով, իր հոգու խորքից գովել գրականության մեջ ընդհանրապես «սերը» և հայտնել սիրո մասին այն կարծիքը, որ այդ զգացմունքը վսեմացնում է մարդուն, ազնվացնում ու բարձրացնում․․․

Այս հատվածում Չարենցը հիանում է Գորկիի գովելու ունակությամբ, տպավորություն է, որ Գորկին մեր հայ մեծ գրողի «կուռք» -ն է: Այս հոդվածն ընթերցելիս հասկանում ես, որ խորհրդային տարիներին այդքան էլ հեշտ գործ չի եղել բանաստեղծ լինելը, քանի որ ամեն թեմա չէր, որ կարելի էր շոշափել բանաստեղծություններում: Սակայն Գորկին այն միակներից էր, որը կարող էր հիանալի կերպով նկարագրել «սերը, դրա մաքրող, վսեմացնող և ազնվացնող դերը: »: Գորկիին թարգմանել են հայերեն: Թարգմանությունների մեծ մասը կատարել է հենց ինքը՝ Չարենցը, նաև երկու ստեղծագործություն թարգմանել է Հովհաննես Թումանյանը:

Պատկերացնում եմ թե ինչքան կարևոր է Գորկիի գրական գործունեությունը եղել Չարենցի և ընդհանրապես Խորհրդային Միության գրականության մեջ, որ Չարենցը միայն Գորկու մահի մասին մտածելուց սարսափում էր: Ըստ Չարենցի Գորկին միակ մարդկային ձայնն էր Խորհրդային Միությունում, որը շաբլոն չէր, և ուներ յուրահատուկ և համարձակ գրելաոճ:

Рубрика: Անհատական նախագծեր, Գրականություն 1 - ին կուրս

Անհատական նախագիծ. Անասնաֆերմա՝ վերլուծություն.

Անասնաֆերման գրվել է 1945թ. — ին Ջորջ Օրուելի կողմից: Այն քաղաքական այլաբանություն է, որը պատմում է մի խումբ գյուղատնտեսական կենդանիների մասին, որոնք ապստամբում են իրենց մարդկային ֆերմերի՝ պարոն Ջոնսի դեմ և ստեղծում են իրենց սեփական ինքնաբավ համայնքը ֆերմայում: Խոզերը, որոնք ամենախելացի կենդանիներն են, իրենց վրա են վերցնում պատասխանատվությունը և հաստատում պատվիրանների մի շարք, որոնք հայտնի են որպես կենդանասիրություն: Վեպն ուսումնասիրում է իշխանության, կոռուպցիայի և հեղափոխության ձախողման թեմաները։

Կենդանիները ստեղծում են իրենց սեփական համայնքը և ընդունում են անիմալիզմի յոթ պատվիրանները, որոնք ասում են, որ բոլոր կենդանիները հավասար են և պետք է միասին աշխատեն ընդհանուր բարիքի համար: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում խոզերը սկսում են ավելի ու ավելի շատ վերահսկել ագարակը՝ համախմբելով իշխանությունը և որոշումներ կայացնելով՝ առանց այլ կենդանիների հետ խորհրդակցելու: Խոզերը նաև սկսում են խախտել կենդանիների կանոնները՝ ըստ իրենց սեփական շահերի, աստիճանաբար ավելի ու ավելի նմանվելով իրենց տապալած մարդկային ճնշողներին:

Վեպի սյուժեն թեժանում է այն պահին, երբ խոզերը լիովին ընդունում են իրենց մարդանման վարքը և սկսում են ճնշել այլ կենդանիներին: Նրանք փոխում են պատվիրանները՝ իրենց գործողություններն արդարացնելու համար և զբաղվում են քարոզչությամբ և մանիպուլյացիայով՝ իրենց իշխանությունը պահպանելու համար: Վեպն ավարտվում է նրանով, որ խոզերը լիովին վերահսկում են ագարակը՝ դառնալով հենց այն արարածը, որը նրանք մտադիր էին ոչնչացնել:

Օրուելն օգտագործում է» Անասնաֆերմա » — ն Խորհրդային Միությունը և նրա կոմունիստական կառավարությունը քննադատելու համար։ Խոզերը ներկայացնում են խորհրդային կոմունիստական կուսակցությունը, իսկ մյուս կենդանիները ներկայացնում են Ռուսաստանի բանվոր դասակարգը և ճնշված ժողովուրդը: Վեպը ցույց է տալիս, թե ինչպես լավ մտադրություններով հեղափոխությունը կարող է արագորեն վերածվել կոռումպացված բռնապետության, երբ իշխանության ղեկին գտնվողները դառնում են ագահ և ինքնակամ:

Այս գիրքը արգելված է եղել մի շարք երկրներում, արգելքի պատճառը կարծում եմ պարզ է, սակայն, ես ցանկանում եմ մի քանի հիմնական պատճառ առանձնացնել:

Ահա դրանք՝
1. Շատ երկրներ, որոնք սառը պատերազմի ժամանակ Խորհրդային Միության կողմն էին, վեպը ընկալեցին որպես քարոզչություն իրենց քաղաքական գաղափարախոսության դեմ:

2. Վեպը երգիծանք է առաջնորդների և իշխանության կոռուպցիայի հակումների մասին: Որոշ երկրներ կարող են համարել, որ գիրքը ուղղակի քննադատություն է իրենց առաջնորդների և կառավարման նկատմամբ, որը նրանք չէին ցանկանում հրապարակել:

3. Կենդանիների օգտագործումը մարդկային վարքագիծը ներկայացնելու համար որոշ երկրներում հակասական է համարվել, հատկապես այն երկրներում, որտեղ կրոնական կամ մշակութային ավանդույթները բարձր են գնահատվում որոշակի կենդանիների նկատմամբ:

4. Վեպը պարունակում է բռնության պատկերներ, ներառյալ կենդանիների մահապատիժը, որոնք որոշ երկրներ կարող են անցանկալի համարել:

5. Որոշ երկրներ գուցե վախենում էին, որ վեպը ոգեշնչելու է մարդկանց տապալել իրենց սեփական կառավարությունները, հատկապես սառը պատերազմի համատեքստում, երբ հեղափոխություններ և ապստամբությունները տեղի էին ունենում ամբողջ աշխարհում:

Եզրափակելով կարող եմ ասել, որ այս գիրքը հզոր քաղաքական այլաբանություն է, որն ուսումնասիրում է իշխանության, կոռուպցիայի և հեղափոխության ձախողման թեմաները: Օրուելի կողմից կենդանիների օգտագործումը մարդկային վարքագիծը ներկայացնելու համար պատմությունը դարձնում է և մատչելի, և համընդհանուր, Մինչդեռ Խորհրդային կոմունիզմի վերաբերյալ նրա քննադատությունը շարունակում է արդիական մնալ այսօր: