Рубрика: Անհատական նախագծեր

Նամակներ ֆրոնտից. Անհատական նախագիծ.

Նախագծի միտքը առաջացել է աշխատանք կատարելուց: Ինձ ծանոթ ավագ ընկերուհիներիցս մեկը, մոտ երկու ամիս առաջ աշխատանք է առաջարկում: Նա սովորում է Անգլիական Օքսֆորդ համալսարանում, պատմագիտության բաժնի ասպիրանտուրայում: Նրա դոկտորական աստիճան պաշտպանելու թեզը «Հայրենական Մեծ Պատերազմ» — թեմայով է, և ուսումնասիրության համար նա հայկական արխիվներից հայերեն ձեռագիր և տպագիր նամակներ է պեղել, որպեսզի ավելի լայն պատկերացում կազմի պատերազմի ընթացքի մասին: Նա ազգությամբ ամերիկուհի է, բայց հայերեն կարողանում է կարդալ, սակայն, դժվարացավ ձեռագիր և հին տպագիր տառերը կարդալ, և ինձ առաջարկեց դրանք թարգմանել հայերեն: Թարգմանելիս ես ինքս ընկղմվում էի պատերազմի տարիների մեջ, երբ հրամանատարների կողմից գրված առաջին դեմքով նամակները կարդում էի, կարծես հենց պատերազմի դաշտում հայտնվեի: Այսպես առաջացավ նախագծի միտքը, քանի որ արխիվներից «պատահաբար» նամակներ ունենալը և պեղելը գրեթե անհնար է:

  • Նպատակը՝ Ավելի լայն պատկերացում կազմել Հայրենական Մեծ պատերազմի մասին և ուսումնասիրել դրա ընթացքը:
  • Խնդիրները՝ Կարդալ նամակները, վերլուծել դրանք, և փորձել հասկանալ ժամանակագրությունը, հնարավորության դեպքում որոնել նամակում հիշատակված զինվորականներին կամ մարդկանց:
  • Իրականացման ժամկետ՝ Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15
  • Ուսումնասիրության շրջանակը՝ Պատմության դասագրքեր, տրամադրված նամակներ, տեսանյութեր և հոդվածներ համացանցից:
  • Ուսումնասիրության ընթացքը՝ Նամակների ընթերցանություն, վերլուծություն, գրքերի ուսումնասիրություն և պեղած հոդվածների վերլուծություն, քննարկումներ և նախագծի ներկայացում:
  • Ուսումնասիրության թեմաներ՝ Հայրենական Մեծ պատերազմ:
  • Այցելվող վայրեր՝ այցելություն դեպի Ազգային Գրադարան:
  • Արդյունք՝ Երկլեզու (անգլերեն և ռուսերեն) ամբողջությամբ նոր նյութ, նամակները (որոնք հետաքրքիր կլինեն բոլոր ընթերցողների համար), նախագծի ներկայացում:

Նախագծի հղումը.

Նամակներ ֆրոնտից. Անհատական նախագիծ.: Один комментарий

Оставьте комментарий