Рубрика: Հասարակագիտություն 1-ին կուրս

Հասարակագիտություն. Ազատություն

ՍԵՊՏԵՄԲԵՐ 26-30

Ազատություն

Դասանյութը՝ այստեղ

Առաջադրանք՝

  • Ի՞նչ է ազատությունը։

Ազատություն ասելով ամեն մարդ մի բան է հասկանում: Մեկի համար ազատ ընտրություն կատարելն է ինչ որ հարցերում՝ մյուսի համար գնալ այնտեղ որտեղ ուզում է, չկախվել ոչմեկի կարծիքից: Եվ այսպես շատ օրինակներ: Ազատությունը մարդու գլխավոր պահանջմունքներից մեկն է:

Պատկերացրեք կյանքը առանց ազատության: Հնում՝ միջնադարում կամ նախնադարում, ազատությունը չեն գնահատել: Մարդիկ ունեցել են ստրուկներ, ծառաներ՝ որոնք պարտավոր էին ենթարկվել իրենց տերերին՝ հակառակ դեպքում նրանց կսպանեին:

Ճիշտ է մարդիկ գտնվելով մեկի տիրապետության տակ պայքարում էին ազատության համար՝ որոշների մոտ ստացվում էր, որոշների մոտ ոչ: 1948 թ-ին ՄԱԿ-ն (Միավորված ազգերի կազմակերպությունություն) ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որով արգելվեցին ստրկության և ստրկավաճառության բոլոր ձևերը։ Մարդու իրավունքների մասին համայն հռչակագրի 4-րդ կետում ՄԱԿ-ը ընդլայնում է ստրուկ հասկացությունը․ դա նաև այն անձն է, ով չի կարող իր կամքով հրաժարվել աշխատանքից։

Բայց չէ որ ազատությունը միայն ստրուկ չլինելը չէ: Գոյություն ունի այսպիսի հասկացություն «Ազատ Խոսքի Իրավունք»: Այս հասկացությունը նույպես ունի սահմանված օրենք՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19֊րդ հոդվածով ճանաչվում է խոսքի ազատության իրավունքը։ «յուրաքանչյուր ոք ունի հնարավորություն առանց միջամտության արտահայտելու սեփական կարծիքը» և «յուրաքանչյուր ոք ունի արտահայտման ազատություն․ այս իրավունքը ներառում է տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տարածելու իրավունքը՝ ձեռագիր կամ տպագիր ձևով, արվեստի ստեղծագործության ձևով կամ ցանկացած այլ ձևով»։

Մերօրյա աշխարհում ազատությունը շատ է հարգվում: Մարդը պետք է ազատ լինի, ընտրի թե ինչպես հագնվի, ինչ գույն ներկի իր մազերը և ինչպես խոսալ:
Իսկ հիմա ամենակարևորը: Ինչքան էլ ազատ լինես, ունենաս ազատ խոսքի իրավունք, կամ անես այն ինչ ուզում ես՝ մեկ է մինչև հոգում ազատ չզգաս չես կարող քեզ լիարժեք ազատ զգալ: Հոգու ազատությունը շատ կարևոր է՝ մինչև չզգաս որ դու ազատ ես, ազատ չես լինի: Մի գուցե ֆիզիկապես ազատ կլինես, բայց ոչ հոգեպես:

Ես ինքս համարում եմ ինձ ազատ մարդ՝ թե հոգեպես և թե ֆիզիկապես։ Դրսում կամ դպրոցում, հասարակական վայրերում ես չեմ թաքցնում իմ եսը, արտահայտում եմ իմ իրական էմոցիաները։ Հնարավոր է որ մյուսների համար լիարժեք ազատության զգացումը այլ կերպ դրսևորվի։ Նայած թե ում կյանքում ինչ արգելքներ կան։

Չեմ կարող ազատության մասին պատմելուց չխոսել արգելքների մասին։ Քանի որ աշխարհում պետք է որոշ չափով կարգ ու կանոն պահել։ Որպեսզի ոչ ոք չչարաշահի իր ազատությունը կան օրենքներ որոնք ամեն դեպքում զրկում են մարդուն լիարժեք ազատությունից։
Բոլորս տարբեր ենք հետևաբար մեր պատկերացումները ազատության մասին տարբեր են։ Իմ ազատությունը սկսվում է այնտեղ որտեղ ավարտվում է մեկ ուրիշինը՝ և հակառակը։

  • Կա ազատություն թե՞ ոչ։
    Ազատություն կա: Բայց նայած թե մենք ինչ ենք հասկանում ազատություն ասելով: Իհարկե կա ազատ խոսքի ընտրության իրավունք, ազատ ինքնադրսևորման իրավունք, բայց որոշ ոլորտներում մենք հնարավոր է այդքան էլ ազատ չզգանք մեզ:
  • Որո՞նք են ազատության հիմնական տեսակները։
  • 1- Կարծիքի ազատություն
  • 2- Խոսքի ազատություն
  • 3- Ընտրության ազատություն
  • 4- Freedomույցի ազատություն
  • 5- Միավորման ազատություն
  • 6- շարժման ազատություն
  • 7- Երկրպագության ազատություն
  • 8- Կրթական ազատություն
  • 9- Ակադեմիական ազատություն
  • 10- դրական ազատություն
  • 11- Բացասական ազատություն
  • 12- Մանիպուլյացիայի ազատություն
  • 13- Հավասարություն
Рубрика: Գրականություն 1 - ին կուրս

Գրականություն — սեպտեմբերի 23

Ավետիք Իսահակյան

Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,

Սարերըդ կորած երկնի մովի մեջ.

Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ,

Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ:

Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք,

Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,

Երնեկ ունենամ հազար ու մի կյանք,

Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ:

Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ,

Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.

Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ,-

Է՛ն էլ` քու փառքի գովքը երգելուն,-

-Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմ

Նոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք,

Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմ

Կանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք..


Գտնել բարբառային բառերը՝

Բալեքըդ, արուն, քու, երնեկ, դարդ, ազիզ, մատաղ, արտուտի, զիլ:

Рубрика: Ռուսերեն 1-ին կուրս

Русский язык. 19-23 сентября

Чтение и обсуждение текста в классе. Георгий Гурджиев :

,,Притча о волшебнике и овцах,,

На поляне, среди огромного леса, жил-был волшебник, у которого было большое стадо овец. Каждый день он съедал одну овцу из стада. Овцы причиняли волшебнику много безпокойства — они разбегались по лесу, и ему приходилось тратить очень много времени на то, чтобы поймать одну овцу, а других снова собрать в стадо.

Конечно же овца, которую он собирался убить, чувствовала это и начинала отчаянно сопротивляться, и ее крики пугали других. И тогда волшебник решил придумать такую хитрость – он поговорил с каждой овцой наедине, и каждой что-то внушил.

Одной он сказал: «Ты не овца, ты такой же человек, как и я. Тебе нечего бояться, ведь я убиваю и съедаю только овец, но ты единственный человек в этом стаде и значит — мой лучший друг».

Второй он сказал: «Почему ты убегаешь от меня, как другие овцы. Ты же львица и тебе нечего бояться. Я убиваю только овец, а ты мой друг».

Читать далее «Русский язык. 19-23 сентября»
Рубрика: Հայոց լեզու 1-ին կուրս

Հայոց Լեզու. Սեպտեմբերի 26-30

Սեպտեմբերի 26.
1․Ձեռք բառի ուղիղ և փոփոխված ձևերով ու բայերով կազմի՛ր  դարձվածքներ․

 Առնել — ձեռք առնել
բերել — ձեռք բերել
կարկատել —
լվանալ
տալ — ձեռք տալ
մոտեցնել
գնալ
նայել — ձեռք նայել
բռնել — ձեռք բռնել
անել
պարել
գցել — ձեռք գցել
պահել — ձեռք պահել

Читать далее «Հայոց Լեզու. Սեպտեմբերի 26-30»