Рубрика: Հասարակագիտություն 1-ին կուրս

Հասարակագիտություն. Արժեքներ.

Սեպտեմբերի 19-23
Դասանյութը
՝ այստեղ

Պատկերացրու, որ դու հայտնվել ես մի անմարդաբնակ կղզում, որտեղ բացի քեզանից միայն մի ծերունի կա աքսորված։ Այդ ծերունին իր կյանքի վերջին րոպեներին քեզ է վստահում 10 մլն դրամ, որը հավաքել էր իր կյանքի ընթացքում և խնդրում, որ դու, երբ հեռանաս կղզուց, գտնես իր միակ աղջկան ու գումարը հանձնես նրան։ Փախչելով կղզուց՝ դու գտնում ես ծերունու աղջկան և պարզում ես, որ նա ամուսնացել է մի մեծահարուստի հետ և ապրում է շքեղ ագարակում։ Դու մտածում ես՝ արդյոք իմաստ ունի, որ դու այս գումարը հանձնես ծերունու աղջկան, ով դրա կարիքը բացարձակ չունի և ում կյանքում այդ գումարը ոչինչ չի փոխելու, թե միգուցե արժե գումարը նվիրել մի բարեգործական կազմակերպության, որը դրանով կօգնի բազմաթիվ կարիքավոր մարդկանց։

Առաջադրանք՝

  • Ինչ որոշում կկայացնես ստեղծված իրավիճակում։
    Կարծում եմ ես գումարը կփողանցեի աղջկան: Պատճառն այն է, որ հնարավոր է, որ աղջկա համար հենց իր հոր ողջ կյանքի ընթացքում հավաքած գումարն է արժեքավոր, միգուցե երկար ժամանակ նա չի տեսել իր հորը, քանի որ վերջինս գտնվում էր անմարդաբնակ կղզում և իսկապես կարոտել է: Եթե ես գումարը հանձնեի աղջկան նրա մոտ հնարավոր է, որ միտք առաջանար և ուրախություն, որ նա մոռացված չէ իր հոր կողմից, և այսքան տարի հայրը դրամ առ դրամ հավաքել էր 10մլն դրամը: Նաև ես կհանձնեի գումարը աղջկան, հարգելով ծեր և խեղճ պապիկի վերջին ցանկությունը: Ես չեմ կարող տիրապետել այն գումարին, որը իմը չէ:
  • Ինչ արժեքներով պայմանավորված կլինի քո որոշումը։
    Ազնվություն, հարգանք և պատասխանատվություն:
Рубрика: Հայոց լեզու 1-ին կուրս

Հայոց Լեզու — սեպտեմբերի 20

Շարունակեք կամ լրացրեք նախադասությունները։

Ամենամռայլ թախիծն է պատում ինձ, երբ հիշում եմ մութ և ցուրտ ժամանակները:

Վայրի աղավնիների երամը անդունդից բարձրանում էր և շարունակում ճախրել երկնքում: 

Այդ տան շուրջը բազմագույն ծաղիկներ են աճում, որոնցով տան արտաքին տեսքն ավելի է գեղեցկանում:
Իմ գաղտնիքը միայն ընկերոջս եմ հայտնել, որովհետև նա ամենավստահելի մարդն է իմ կյանքում:

Читать далее «Հայոց Լեզու — սեպտեմբերի 20»
Рубрика: Հայոց լեզու 1-ին կուրս

Հայոց լեզու — Սեպտեմբերի 22

1․ Լրացրու բաց թողնված տառերը։

Սեդրակ, կմախք, բնօրրան, նախճիր, մանրազնին, սիգապանծ, ամբարիշտ, բողկ, որևիցե, երփներանգ։

2․ Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչների անհնչյունափոխ ձևերը։

Ռմբակոծել — ռումբ
սրճարան — սուրճ
մտամոլոր — միտ
վիրաբույժ — վեր
զինագործ — զենք
ծաղկաբույլ — ծաղիկ
ալրաղաց — ալյուր
գինեգործ — գինի
թթաստան — թութ
կապտավուն — կապույտ

Читать далее «Հայոց լեզու — Սեպտեմբերի 22»