Рубрика: Համակարգչային գրաֆիկա. մասնագիտական.

Մասնագիտական առարկա. Հաշվետվություն.

Լոգոների ուսումնասիրություն.

Ուսումնասիրել եմ կինոթատրոնների լոգոներ, փորձել եմ ոգեշնչվել այլ դիզայներների կատարած աշխատանքներից, և իսկապես գտել եմ այն ոճը արն ամենաշատն է ինձ դուր եկել: Գունային գամման նույնպես վերցրել եմ նմանատիպ նկարներից, որպեսզի ստանամ «Vintage» էֆֆեկտ:

Camera video and ribbon, combination logo concept with vintage style

Բրենդի համար լոգոյի նախանկարներ 5 տարբերակ.

Ինչպես տեսնում եք տարբերակները շատ են, բայց վերջնական արդյունքում ես ընտրեցի ամենապարզը և ամենապրակտիկը: Ինչքան էլ որ կցանկանայի լոգոյի մեջ օգտագործել «Photo tape» էլեմենտը, բայց այն ավելի մինիմալիստական դարձնելու համար հրաժարվեցի դրանից: Փոխարենը փորձեցի համատեղել բրենդի անվանումն ու տեսախցիկի էլեմենտը և ստացա իդեալական համադրություն: Տառատեսակը ընտրել եմ, որ զուտ իմ աչքին հաճելի լինի, ուրիշ ոչ կմի չափանիշ չունեի այն ընտրելու համար: Իսկ անվանումն էլ, որոշել եմ պարզ թողնել, մարդիկ միանգամից կհասկանան թե ինչ է իրենից ներկայացնում իմ «բրենդը»:

Գունային պալիտրայի մշակում (առաջնային և երկրորդական գույներ կոդերով)

Գույները հիմնականում զտեղել եմ «vintage» կինոթատրոնների պոստերներից, նկարներից, լոգոներից: Ես ցանկանում էի այդ էֆֆեկտը ստանալ, ու կարևոր գործոններից է գունային ներկապնակը: Այն լոգոյին կարող է այդ էֆֆեկտը հաղորդել, եթե դրանք ճիշտ դասավորենք: Նաև փորձել եմ «գրադիենտ» էֆֆեկտով սուրիճի երանգներով տարբերակ ստանալ: Այն նույնպես գեղեցիկ տեսք ունի և կարող է օգտագործվել հետագա բրենդինգում:

Առաջնային տարբերակի գույներ. (Շագանակագույն երանգներ)

#000000
#3C280A
#785114
#A8711B
#C48420
#DD9524
#DD9524 
#DD9524 

Երկրորդ տարբերակի գույները. (Գունավոր տարբերակ)

#B2280A
#BE4511
#C85F17
#DD9524 
#9A8E4E
#53877A

Տառատեսակի անվանումը՝ IMPACT/Impact

pattern-ի՝ նախշ ցանցի մշակում

Պատտերն մշակելը ավելի բարդ էր քան ես էի պատկերացնում, դեռ չեմ վերջացրել և շարունակում եմ այս աշխատանքը: Ինչպես նշել էի վերևում, շատ էի ցանկանում «video/photo tape» էլեմենտը օգտագործել բրենդինգի մեջ, և ամենաներքևի տարբերակում պատտերնի հիմքային էլեմենտը հենց «photo/video tape» — ն է:

Մասնագիտական առարկա. Հաշվետվություն.: Один комментарий

Оставьте комментарий