Рубрика: Անհատական նախագծեր, Լանդշաֆտագիտություն

Արաբկիր. Երևանի վարչական տարածքներ նախագիծ.

Արաբկիրի կառուցման որոշումը.

Նոր Արաբկիր թաղամասը կառուցվում է կենտրոնական նախկինում որպես Շահար հայտնի շրջանից հյուսիս, Նոր Արաբկիր թաղամասը կառուցվում է Երևանի Քաղգավգործկոմի ու «Ամերիկահայ Արաբկիրցիների Միության» միջև ստորագրած պայմանագրի արդյունքում։ Ըստ այդ պայմանագրի՝ նոր թաղամասը որոշվում է կառուցել Երևանի, Քանաքեռի, Գետառ ու Հրազդան գետերի միջև ընկած տարածքում՝ շուրջ 610 դեսյատին, որոնցից 210 դեսյատինը պետք է օգտագործվեր բնակելի շենքերի կառուցման, իսկ 400 դեսյատինը օժանդակ զբաղմունքի, շերամապահության, այգեգործության համար, և այլն։ Տեղը ընտրվել է մի շարք պատճառներով. Այստեղով էր անցնում Երևանը սնող Քառասնակ աղբյուրից եկող խողովակաշարը։ Այստեղում դեպի կենտրոն էր իջնում Աբուհայաթի ջրանցքը։ Տարածքի մի մասը ժամանակին հայտնի էր հենց որպես Աբուհայաթ։ Աբուհայաթի հյուսիսարևմտյան սահմանը անցնում էր Հրազդանի կիրճով, որից այն կողմ տարածքը կոչվում էր Կարմիր բերդ, որտեղ այսօր գտնվում է Դավթաշեն վարչական շրջանը ու Զովունի գյուղը։ Դեպի արևմուտք ծավալվում էր Կոզեռնի գերեզմանատունը, իսկ դրանից վեր գտնվում էին հիմնականում երևանցիների ամառանոցներ։ Միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1200 մետր ու օդը ավելի մաքուր է։ Արևելքից ու արևմուտքից Արաբկիրում անցնում էին Գետառ ու Հրազդան գետերը։

Թաղամասը հիմնադրվում է 1925 թվականի նոյեմբերի 29-ին։ Թաղամասի գլխավոր նախագիծը ստեղծում է Ալեքսանդր Թամանյանը։ Հիմնադրման արարողությանը ներկա էին Անդրկովկասի Ժողկոմխորհրդի նախագահի տեղակալ Սարգիս Լուկաշինը, Վրաստանի Կենտգործկոմի քարտուղար Թոդրիան, Երևանի Գավգործկոմի քարտուղար Ա. Կոստանյանը, Հայկենտգործկոմի նախագահ Ա. Կարինյանը, ՀՕԿ-ի արտասահմանյան ներկայացուցիչ Ե. Կարիկյանը, Ժողկոմխորհի նախագահ Ս. Համբարձումյանը, և այլք։

Անվան ծագում.

Արևմտյան Հայաստանի Մալաթյայի շրջանի Արաբկիր գավառակի անունից է եկել, որտեղ 20-րդ դարի սկզբին՝ մինչ եղեռնը բնակվում էր մոտ 18հզ մարդ։ Կենդանի մնացածներից մի մասը տարբեր կողմերից գաղթեց Հայաստան, իսկ մի մասն էլ՝ արտասահմանում բնակություն հաստատեց և ի հիշատակ իրենց հայրենի Արաբկիրի, հիմնեցին Հայրենակցական կամ Վերաշինական միություններ։ Արաբկիրցիների անձնվեր աշխատանքով ու օժանդակությամբ Արաբկիրը վերափոխվեց։ Այնտեղ կառուցվեցին բազմաթիվ տներ, ստեղծվեցին ծառազարդ փողոցներ, աղբյուրներ։ Հետագայում, երբ Երևանի սահմանները ընդարձակվեցին Արաբկիրը մտավ քաղաքի մեջ։ Այն մեծացավ, բարեկարգվեց, վերափոխվեց ու դարձավ Երևանի ամենաբազմամարդ թաղերից մեկը։

Թանգարաններ և ճամփորդության հնարավոր ուղղություններ.

  • Հովհաննես Կարապետյանի Երկրաբանական թանգարան (1937 թ․)
  • Հայաստանի բժշկական պատմության թանգարան (1978 թ․)
  • Գալենցի թանգարան (2010 թ․)
  • Փոքրիկ Էյնշտեյնի ինտերակտիվ գիտական թանգարանը (2016 թ․)

Արաբկիրի փողոցները և այգիները

  1. Կոմիտասի պողոտա
  2. Մարշալ Բաղրամյան պողոտա
  3. Ազատության պողոտա
  4. Կիևյան փողոց
  5. Թբիլիսյան խճուղի
  6. Հրաչյա Քոչար փողոց
  7. Դավթաշենի կամուրջ
  8. Կիևյան կամուրջ
  9. Նոր Արաբկիր Զբոսայգի

Արաբկիր վարչատարածքի հիմնախնդիրները:

Արաբկիր. Երևանի վարչական տարածքներ նախագիծ.: 2 комментария

Оставьте комментарий