Рубрика: Անհատական նախագծեր, Գրականություն 1 - ին կուրս

Եղիշե Չարենց. Էջ օրագրից. Վերլուծություն.

Հոդվածի հղումը
Նախ կարող եմ ասել, որ Չարենցը գրեթե չի գրել հոդվածներ, նա հրապարակված երեք հոդված ունի, որոնք բավականին կարճ են և դրանց անգամ ճոխ է հոդված անվանելը: Հոդվածը նվիրված է Մաքսիմ Գորկիին, Չարենցը կարծես հիանում է Գորկիի անկեղծությամբ, քանի որ ըստ Չարենցի Խորհրդային Միության միակ գրողն էր, որը պահպանել էր իր գրելաոճը և չէր նայել քաղաքականության աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին: 

Երևակայելն անգամ դժվար է, որ այսօր մի գրող կարող է իր սեփական խոսքերով, իր հոգու խորքից գովել գրականության մեջ ընդհանրապես «սերը» և հայտնել սիրո մասին այն կարծիքը, որ այդ զգացմունքը վսեմացնում է մարդուն, ազնվացնում ու բարձրացնում․․․

Այս հատվածում Չարենցը հիանում է Գորկիի գովելու ունակությամբ, տպավորություն է, որ Գորկին մեր հայ մեծ գրողի «կուռք» -ն է: Այս հոդվածն ընթերցելիս հասկանում ես, որ խորհրդային տարիներին այդքան էլ հեշտ գործ չի եղել բանաստեղծ լինելը, քանի որ ամեն թեմա չէր, որ կարելի էր շոշափել բանաստեղծություններում: Սակայն Գորկին այն միակներից էր, որը կարող էր հիանալի կերպով նկարագրել «սերը, դրա մաքրող, վսեմացնող և ազնվացնող դերը: »: Գորկիին թարգմանել են հայերեն: Թարգմանությունների մեծ մասը կատարել է հենց ինքը՝ Չարենցը, նաև երկու ստեղծագործություն թարգմանել է Հովհաննես Թումանյանը:

Պատկերացնում եմ թե ինչքան կարևոր է Գորկիի գրական գործունեությունը եղել Չարենցի և ընդհանրապես Խորհրդային Միության գրականության մեջ, որ Չարենցը միայն Գորկու մահի մասին մտածելուց սարսափում էր: Ըստ Չարենցի Գորկին միակ մարդկային ձայնն էր Խորհրդային Միությունում, որը շաբլոն չէր, և ուներ յուրահատուկ և համարձակ գրելաոճ:

Եղիշե Չարենց. Էջ օրագրից. Վերլուծություն.: 2 комментария

Оставьте комментарий