Рубрика: Լանդշաֆտագիտություն

Լանդշաֆտի կանխատեսում, բնության վերափոխում և կուլտուրական լանդշաֆտ.

Առաջադրանք

  1. Ի՞նչ եք հասկանում լանդշաֆտի կանխատեսում ասելով։ Բերել օրինակներ։
    Թույլ փոփոխված
    Վերափոփոխված
    Արմատապես փոփոխված

    Օր. ունենք ճահճային տարածք, որտեղ բազմանում են հիվանդածին մանրօրգանիզմներով վարակված միջատներ։

    Մեկ այլ օր՝ վերլուծելով՝ Արարատյան գոգավորությունում՝ ջրաջերմային ռեժիմը Ներկա պայմաններումտեսնում ենք, որ ջերմոցային էֆեկտի ազդեցությամբ՝ տարեկան միջին ջերմաստիճանը բարձրանում է, տեղումների քանակը՝ պակասում, ցամաքայնությունը՝ ավելի ինտենսիվ բնույթ է ստանումորի հետևանքով տեղի է ունենալու կիսաանապատային գոտու ընդարձակում, այդ գոտու վերին սահմանի բարձրացում շուրջ 250մետրով, կիսաանապատն ընդգրկելու է Շիրակի դաշտի մեծ մասը, Վայքի տարածքի զգալի մասը և այլն:
  2. Ներկայացնել լանդշաֆտի փոփոխման երեք գլխավոր աստիճանները։
    Բնությունը լանդշաֆտները բնական վիճակում ունեն իրենց զարգացման ընթացքը որոշակի արդյունավետությունը։ Վերջինս մարդուն չի բավարարում և մարդը կատարում է լանդշաֆտի վերափոխում: Նայած այն հանգամանքին, թե բնությունը ինչ չափով է փոխվում, կարելի է նշել փոփոխման 3 խոշոր աստիճան,

    1. Թույլ վերափոխված լանդշաֆտը այստեղ մարդը առանձին տարրեր է փոխել. լանդշաֆտը պահպանել է իր ամբողջականությունը, բնական վիճակը: Օր.՝ անտառում կտրատել են ծերացած ծառերը, որոնք խանգարում են մատաղ ծառերի աճին:

    2. Վերափոխված լանդշաֆտներ, երբ փոխվել են որոշ բաղադրիչներ, տափաստանը վարել են, ցանել մոնոկուլտուրա՝ ցորեն, շաք, ճակնդեղ և այլն:

    3. Արմատապես վերափոխված լանդշաֆտ- Այս լանդշաֆտը ոչ մի նմանություն չունի բնականին։ Եթե մարդը այլևս չօգտագործի այն, միևնույն է, այն չի վերականգնվի:
    Օր. քաղաքը իր ասֆալտապատ փողոցներով ու շինություններով։

    Լանդշաֆտի վերափոխումը պետք է կատարվի միայն տեղանքի բազմակողմանի ուսումնասիրությունից հետո, որպեսզի պատահական ու չնախատեսված երևույթներ չհայտնվեն:

    Վերակառուցված լանդշաֆտը պետք է լինի ավելի արդյունավետ, քան բնականը։ Լանդշաֆտը փոխելիս պետք է հնարավորին չափ պահպանել միջավայրի անաղարտությունը և կենսաբազմազանությունը:

    Միշտ պետք է հիշել, որ վերակառուցված լանդշաֆտը պետք է լինի ավելի արդյունավետ, քան բնականը։ Լանդշաֆտը փոխելիս պետք է հնարավորին չափ պահպանել միջավայրի անաղարտությունը և կենսաբազմազանությունը։
  3. Գրե՛լ փոփոխված լանդշաֆտի մի քանի օրինակներ։

    Փոփոխված լանդշաֆտներ, որտեղ մարդն աննշան փոփոխություններ է կատարել. Փոփոխված լանդշաֆտներ են նաև, երբ մի քանի բաղադրիչներ են փոխվել: Օր.՝ տափաստանը վարել և ցանել են: 
  4. Ի՞նչ է կուլտուրական լանդշաֆտը։ Ներկայացնե՛լ կուլտուրական լանդշաֆտի ֆունկցիաները։

    Կուլտուրական է կոչվում այն լանդշաֆտը, որտեղ մարդու միջամտությամբ տեղի է ունեցել բնական լանդշաֆտի օպտիմացում, և մեծացել է այդ լանդշաֆտի արդյունավետությունը։ Մշակվող հողատարածությունները, այգիները, արհեստական անտառները, բնակավայրերը, քաղաքներն ու գյուղերը, նավահանգիստները, օդանավակայանները, բոլոր տիպի կառույցները կուլտուրական լանդշաֆտների շարքին պետք է դասել:
  5. Ներկայացնե՛լ մոնիթորինգի դերը լանդշաֆտագիտության մեջ։

    20-րդ դ. վերջին անհրաժեշտ դարձավ աշխարհի տարբեր մասերում ունենալ ստացիոնար կայաններ: Այդ համակարգը կոչվեց մոնիթորինգ, կայանները, որտեղ հետևում են բնության ընթացքին: Դաշտային հանույթի մեթոդ: Սա լանդշաֆտագիտության ամենահիմնական մեթոդն է: Կազմվում է արշավախումբ, մշակում են ծրագիր և դուրս գալիս դաշտ՝ դիտարկումներ կատարելու և քարտեզագրելու: Այդ ընթացքում կատարում են փորձագիտական աշխատանքներ, հավաքում են նմուշներ: Բնության մեջ կան շատ երևույթներ, որ հազվադեպ են կրկնվում: Դրա համար անհրաժեշտ է արհեստականորեն ստեղծել այդ երևույթը և ուսումնասիրել: 
  6. Առանձնացնե՛լ ժամանակակից կուլտուրական լանդշաֆտի կատեգորիաները։

    1. Չփոխված կամ նախասկզբնական լանդշաֆտներ, որտեղ մարդն այցելություն չի կատարել:
    2. Թույլ փոփոխված լանդշաֆտներ, որտեղ մարդն աննշան փոփո- խություններ է կատարել. որս է բռնել, ձուկ է որսացել և այլն:
    3. Խախտված, ուժգին փոփոխված լանդշաֆտներ, երբ մի քանի բաղադրիչներ փոխվել են։ Օրինակ՝ տափաստան, որը ամբողջովին վարել և ցանել են մոնոկուլտուրա։
    4. Ձևափոխված լանդշաֆտներ կամ իսկական կուլտուրական լանդշաֆտներ, որտեղ բնական կապերը նպատակասլաց կերպով փոխված են։ Օրինակ, անապատը դարձել է այգի կամ քաղաքը` իր փողոցներով, շենքերով:
Рубрика: Համակարգչային գրաֆիկա. մասնագիտական.

Մասնագիտական առարկա. Հաշվետվություն.

Լոգոների ուսումնասիրություն.

Ուսումնասիրել եմ կինոթատրոնների լոգոներ, փորձել եմ ոգեշնչվել այլ դիզայներների կատարած աշխատանքներից, և իսկապես գտել եմ այն ոճը արն ամենաշատն է ինձ դուր եկել: Գունային գամման նույնպես վերցրել եմ նմանատիպ նկարներից, որպեսզի ստանամ «Vintage» էֆֆեկտ:

Читать далее «Մասնագիտական առարկա. Հաշվետվություն.»
Рубрика: Անհատական նախագծեր

Նամակներ ֆրոնտից. Անհատական նախագիծ.

Նախագծի միտքը առաջացել է աշխատանք կատարելուց: Ինձ ծանոթ ավագ ընկերուհիներիցս մեկը, մոտ երկու ամիս առաջ աշխատանք է առաջարկում: Նա սովորում է Անգլիական Օքսֆորդ համալսարանում, պատմագիտության բաժնի ասպիրանտուրայում: Նրա դոկտորական աստիճան պաշտպանելու թեզը «Հայրենական Մեծ Պատերազմ» — թեմայով է, և ուսումնասիրության համար նա հայկական արխիվներից հայերեն ձեռագիր և տպագիր նամակներ է պեղել, որպեսզի ավելի լայն պատկերացում կազմի պատերազմի ընթացքի մասին: Նա ազգությամբ ամերիկուհի է, բայց հայերեն կարողանում է կարդալ, սակայն, դժվարացավ ձեռագիր և հին տպագիր տառերը կարդալ, և ինձ առաջարկեց դրանք թարգմանել հայերեն: Թարգմանելիս ես ինքս ընկղմվում էի պատերազմի տարիների մեջ, երբ հրամանատարների կողմից գրված առաջին դեմքով նամակները կարդում էի, կարծես հենց պատերազմի դաշտում հայտնվեի: Այսպես առաջացավ նախագծի միտքը, քանի որ արխիվներից «պատահաբար» նամակներ ունենալը և պեղելը գրեթե անհնար է:

  • Նպատակը՝ Ավելի լայն պատկերացում կազմել Հայրենական Մեծ պատերազմի մասին և ուսումնասիրել դրա ընթացքը:
  • Խնդիրները՝ Կարդալ նամակները, վերլուծել դրանք, և փորձել հասկանալ ժամանակագրությունը, հնարավորության դեպքում որոնել նամակում հիշատակված զինվորականներին կամ մարդկանց:
  • Իրականացման ժամկետ՝ Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15
  • Ուսումնասիրության շրջանակը՝ Պատմության դասագրքեր, տրամադրված նամակներ, տեսանյութեր և հոդվածներ համացանցից:
  • Ուսումնասիրության ընթացքը՝ Նամակների ընթերցանություն, վերլուծություն, գրքերի ուսումնասիրություն և պեղած հոդվածների վերլուծություն, քննարկումներ և նախագծի ներկայացում:
  • Ուսումնասիրության թեմաներ՝ Հայրենական Մեծ պատերազմ:
  • Այցելվող վայրեր՝ այցելություն դեպի Ազգային Գրադարան:
  • Արդյունք՝ Երկլեզու (անգլերեն և ռուսերեն) ամբողջությամբ նոր նյութ, նամակները (որոնք հետաքրքիր կլինեն բոլոր ընթերցողների համար), նախագծի ներկայացում:

Նախագծի հղումը.