Рубрика: Լանդշաֆտագիտություն

Լանդշաֆտագիտության ուսումնասիրության մեթոդները

Գիրք՝ Գ․ Ավետիսյան «Լանդշաֆտագիտություն» էջ 8-12

Այլ․  Հ․Կ Գաբրելյան «Լանդշաֆտագիտություն» էջ 26-39

Հիմնական և առաջարկվող գրականություն.

  1. Սայադյան Հ,Յա.,Սայադյան Հ.Յա. Լանդշաֆտային պլանավորման մեթոդական
    ուղեցույց Հարավային կովկասի երկրների օրինակով- Երևան, 2009, 1-12 էջ:
  2. Գրիգորյան Գ.Բ. Լեռնային լանդշաֆտների պահպանման հիմունքները- Երևան, 1982,-
    152 էջ:

Առաջադրանքներ

Հանձնարարված գրականության մշակում և ուսումնական նյութի վերլուծություն․

  1. Ներկայացնել լանդշաֆտագիտության ուսումնասիրության մեթոդները։
  2. Բնութագրել՜ ստացիոնալ և կիսաստացիոնալ, դաշտային, փորձարարական, լաբորատոր և համեմատական մեթոդները։

    1. Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդներ: Երբ երևույթը կամ անգամ մեկ ամբողջ համալիր ուսումնասիրելու համար մշտական գործող կայան են են հիմնում և տարիներ շարունակ ամեն օր մի քանի անգամ դիտարկումներ են կատարում՝ գրանցելով տվյալները: Ստացիոնար են բոլոր օդերևութաբանական կայանները: Կիսաստացիոնար կայանում դիտարկումները ժամանակավոր են լինում:

    2. Դաշտային հանույթի մեթոդ: ԱՄենահիմնական մեթոդն է, կազմվում է արշավախումբ, որը մշակում է ծրագիր և դուրս գալիս դիտարկումներ կատարելու ու քարտեզագրելու: Այդ ընթացքում հավաքում են նմուշներ:

    3. Փորձագիտական մեթոդ: Բնության մեջ կան շատ երևույթներ, որ հազվադեպ են կրկնվում: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել այդ երևույթը և ուսումնասիրել: Առանձնացվում է փորձարարական հատված և արհեստական անձրևացում է կտարվում, լցված նյութերը հավաքվում են անոթի մեջ, չորացնում, կշռում և պարզում լվացման ինտենսիվությունը: Սելավենրը քիչ են, և դրանք արհեստական առաջացնելով կարելի է կատարել ուսումնասիրություններ:

    4. Լաբորատոր մեթոդ: Դաշտում հավաքած նմուշները լաբորիատորինաերում ենթարկվում են ուսումնասիրման: Կարող է լինելել քիմիական աալիզի պարզում, օրինակ դրա մեջ լուծված քիմիական տարրերի բաղադրությունը:

    5. Համեմատական մեթոդ: Այս մեթոդը կիրառություն ունի անծանոթ երևույթների ճանաչման ժամանակ, դրանով կարելի է համեմատություններ իրականացնել տարբեր օբյեկտների և երևույթների միջև, գտնելով դրանց տարբերություններն ու պատճառները:

    6. Քարտեզագրման մեթոդ: Լանդշաֆտային հանույթի խնդիրներից մեկը քարտեզահանումն է՝ տարածքի պատկերի տեղադրումը թղթի վրա: Մինչև դաշտ դուրս գալը կազմում են քարտեզի լեգենդան, դաշտում նշումներ անում, ապա բերում վերջնական տեսքի:

    7. Աէրոտիեզերական լուսանկարների վերծանման մեթոդ: Այս մեթոդը զարգացավ տեխնիկայի զարգացման հետ միասին: Սրանք ապեկտրոսկոպի տակ ցույց են տալիս ռելիեֆի ծավալը: Կան օբյեկտներ որոնք մոտիկից չեն երևում, մինչդեռ հեռվից շատ լավ պատկերվում են և օրինաչափություններ պարզում:

    8. Նկարագրական մեթոդ: Սա ամենահին մեթոդներից է: Այն ժամանակ աշխարհագրությունը այս մեթոդով է զարգացել: Այժմ նկարագրությունը կարող է լինել զուտ գիտական կամ մասնագիտական, մի նպատակով՝ ընթերցողին հասկանալի կերպով ներկայացնելու համար:

    9. Երկրաինֆորմացիոն մեթոդ: Լանդշաֆտագետը պետք է ինֆորմացիա կուտակի և իր կուտակած ինֆորմացիայից եզրակացություններ անի:

    10. Գծանկարչական մեթոդ: Երբեմն անհրաժեշտ է զանազան գծագրերի, բլոկդիագրամների, նկարների միջոցով պատկերացում տալ այլ երևույթի առարկայի վերաբերյալ: Նաև գործնական են գրաֆիկները:

    11. Վերադրման մեթոդ: Այս մեթոդը տարբեր ուսումնասիրություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքների համադրությունն է: Այն ընդունված է քարտեզագրման դեպքում:

    12. Երկրաֆիզիկական մեթոդ: Այս մեթոդը օգտագործում է լանդշաֆտների երկրաֆիզիկան: Այսինքն, եթե ուսումնասիրվում են լեռնալանջերի տեղատարման պրոցեսները, պարզ նկատվում է, որ որքան լանջի թեքությունը մեծանում է, այնքան տեղատարումը ուժեղանում է: Դա կապված է երկրի ձգողականության ֆիզիկական ուժի հետ:

    13. Երկրաքիմիական մեթոդ: Այն օգնում է պրազել լանդշաֆտագիտության ուսումնասիրման ճյուղերի ներսում ընթացող երևույթների կենսաքիմիական մանրամասները: Դրանք պարզում են թե ինչու են կենսաբանական պրոցեսները այս կամ այն հատվածում ինտենսիվ կամ թույլ արտահայտված:

    14. Հնէալանդշաֆտային մեթոդ: Այս մեթեոդով պարզվում է, թե երկրաբանական տարբեր ժամանակաշրջաններում լանդշաֆտի զրագացումը ինչ առանձնահատկություններ է ունեցել, թե ինչ ուղղությամբ է ընթանում և կանխատեսվում ապագան: 

    15. Քանակական մեթոդ: Այն թվականորեն արտահայտում է նյութերի և երևույթների մեծությունն ու քանակը: Օրինակ՝ երկարությունը, հեռավորությունը, մակերեսը, կշիռը և այլն: Քանակական տվայլները մշակելով լանդշաֆտագետները ստանում են ինդեքսներ: 

    16. Մաթեմատիկական մեթոդ: Այս մեթոդը կատարում է բնական երևույթների հաշվարկումները, հաճախ բարդ օրենքների ու բանաձրևերի օգնությամբ: Օրինակ բանաձևի միջոցով հաշվում են Կորիոլիսի ուժը: 

    17. Մոդելավորման մեթոդ: Մոդելը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է նմուշ, տիպար: Մոդելը առարկայի երևույթի պարզցված և նրան նմանվող տարբերակն է: Սա այն պրոցեսն է, երբ արհեստական մատերիալներից ստեղծվում է երևույթների կամ առարկաների նմանակը՝ դրա ուսումնասիրությունը ավելի հասանելի և հեշտ դարձնելու նպատակով:

    18. Հաշվեկշռային մեթոդ: Հաշվեկշիռ նշանակում է նյութական համակարգում մուտք և ելք կատարող տարրերի փոխհարաբերությունները: Ոսւոմնասիրելով հաշվեկշիռը կարող ենք կանխատեսումներ կատարել և մշակել միջոցառումներ նորմալ վիճակի բերելու: 

    19. Վիճակագրական մեթոդ: Սա նշանակում է երևույթների քանակական արտահայտությունների վերլուծությունը, որը հավանականության տեսության մեթոդների վրա եմ հիմնված: Այն լայնորեն կիրառվում է լանդշաֆտագիտության մեջ: 
  3. Ներկայացնել՛ քարտեզագրական, աէրոտեզերական, քանակական, հնէալանդշաֆտագիտական մեթոդի դերն ու նշանակությունը։ Բերել օրինակներ։

    Քարտեզագրման մեթոդը լանդշաֆտային հանույթի խնդիրներից մեկը քարտեզահանումն է՝ տարածքի պատկերի տեղադրումը թղթի վրա: Օրինակ կարելի է դուրս գալ մի տեղանք, որը այդքան էլ մանրակրկիտ քարտեզ չունի, և զբաղվել դրա ուսումնասիրությամբ, և արդյունքում ստանալ պատրաստի քարտեզ:


    Աէրոտիեզերական լուսանկարների վերծանման մեթոդ: Այս մեթոդը զարգացավ տեխնիկայի զարգացման հետ միասին: Սրանք ապեկտրոսկոպի տակ ցույց են տալիս ռելիեֆի ծավալը: Կան օբյեկտներ որոնք մոտիկից չեն երևում, մինչդեռ հեռվից շատ լավ պատկերվում են և օրինաչափություններ պարզում: Օրինակ անտառներում ծառերի ծածկույթի ուսումնասիրությունը, հեռվից ավելի տեսանելի է ծածկույթը, և կարելի է ավելի ճշգրիտ եզրակացություններ անել:


    Քանակական մեթոդ: Այն թվականորեն արտահայտում է նյութերի և երևույթների մեծությունն ու քանակը: Օրինակ՝ երկարությունը, հեռավորությունը, մակերեսը, կշիռը և այլն: Քանակական տվայլները մշակելով լանդշաֆտագետները ստանում են ինդեքսներ: 
    Օրինակ խոնավացման գործակիցը կամ հոսքի գործակիցը: Հին ժամանակներում երկրաչափական եղանակով կարողացել էին չափել երկրագնդի շրջագծի երկարությունը: Արևի ճառագայթների օգնությամբ:

    Հնէալանդշաֆտային մեթոդ: Այս մեթեոդով պարզվում է, թե երկրաբանական տարբեր ժամանակաշրջաններում լանդշաֆտի զրագացումը ինչ առանձնահատկություններ է ունեցել, թե ինչ ուղղությամբ է ընթանում և կանխատեսվում ապագան: 

  4. Ինքնուրույն ընտրել մեթոդներից մեկը և մանրամասն ներկայացնել դերն ու նշանակությունը։ Բերել օրինակներ, որոնց ուսումնասիրության ընթացքում կիրառում են տվյալ մեթոդը։

Լանդշաֆտագիտության ուսումնասիրության մեթոդները: Один комментарий

Оставьте комментарий