Рубрика: Գրականություն 1 - ին կուրս

Նոր տարվան նվիրված բանաստեղծություններ.

Վահագն Դավթյան

Իջնում է ձյունը, իջնում լույսի պես,
Իջնում է խոնարհ ու իջնում է հեզ,
Իջնում է, հալչում այտերին մանկան,
Մետաքսով զուգում անցնող աղջկան…

Իջնում է ձյունը, իջնում լույսի պես
Եվ այնքա՜ն-այնքա՜ն քնքշորեն մաղում,
Որ թվում է, թե այդքան մեղմ ու հեզ
Ոչ մի բան չկա արար աշխարհում…

Եվ վաղը, սակայն, երբ լինի գարուն,
Երբ դիպչի նրան համբույրն արևին
Նա պիտի հալչի, հոսի վարարուն,
Թռչի լեռներից, ժայռերը ձևի:

Անդունդների մեջ պիտի շառաչի,
Պիտի փրփրա, պիտի հառաչի,
Պիտի որոտա խոլ ամպրոպի պես
Այս ձյունը խոնարհ, ձյունը մեղմ ու հեզ…

Читать далее «Նոր տարվան նվիրված բանաստեղծություններ.»