Рубрика: Պատմություն 1-ին կուրս

Պատմություն. Նոյեմբերի 28 — դեկտեմբերի 2

ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ. ՏՐԴԱՏ ԱՌԱՋԻՆ

Լուսանկարում՝ Մեծ Հայքի արքա Տրդատ Ա-ի մարմարակերտ արձանը՝ կանգնեցված Հռոմում 66թ., կայսր Ներոնի կողմից (Լուվր, Փարիզ)
  • Ժամանակ անիշխանության/պայքար Հռոմի և օտար դրածոների դեմ, ինչի՞ էին ձգտում օտար գահակալները/
    Երբ տեղի ունեցավ Արտաշեսյանների անկումը, Մեծ Հայքը չկորցրեց իր պետականությունը, այլ ուղղակի գահին նստողի ընտրությունը 52 տարով հանձնվեց Հռոմին: Այդ ժամանակ Հայաստանը գտնվում էր հռոմեապարթևական պայքարի կիզակետում, որի մեջ երկու կողմերը նաև ներքաշեցին հարևան երկրներին: Հյուսիսային միջագետքում՝ Եդեսիայում հաստատվել էր ոմն Աբգար թագավոր, որին Խորենացին «Հայոց արքա» է անվանել: Ըստ Խորենացու Աբգարը Արտաշեսի թոռն էր և Տիգրանի եղբոր որդին: Ըստ Եվսեբիոսի Աբգարը ունեցել է նամակագրություն Հիսուս Քրիստոսի հետ և Հիսուսի ուղարկած առաքյալի շնորհիվ բուժվել: Եթե Աբգարը ինչ որ կերպ կարողանում էր պահպանել ինքնությունը, Մեծ Հայքում ամեն ինչ գնում էր դեպի վատը: Օգոստոս կայսրը քիչ-քիչ վերացնում էր մեր թագավորությունը և փորձում Մեծ Հայքը դարձնել Հռոմի վարչական միավոր: Երկիրը ենթարկվում էր բազմազան կողոպուտների և մեծ ու փոքր հարձակումների: Բայց հայերը չէին հուսահատվում և փորձում էին լուծում գտնել: Այսպիսով Էրատոյի գահի հրաժարականից մեկ տարի անց հայոց գահ է բարձրանում Արիոբարզանեսին: Որպեսզի չթողնեն, որ հայերը դեմ առնեն նորանշանակ արքային Հռոմը պատժիչ զորք է ուղարկում Հայաստան, ավագանուն հանգստացնելու և վախեցնելու համար: Հերոսական պաշտպանություն ենք ունենում Արտագերս ամրոցում, որտեղ ջոկատի հրամանատար Ադդոնը դանակահարում և սպանում է հռոմեացի հրամանատար Գայոս Կեսարին: Սակայն երկար պաշտպանվելուց հետո միևնույնն է ամրոցը գրավվում է և Ադդոնը իրեն ամրոցից դուրս է նետում թշնամու ձեռքը չնկնելու նպատակով:

    Դավադրությամբ սպանվում են Արիոբարզանեսը և նրա որդին: Նրա ետևից նաև Հրեաստանի թագավորի թոռանն են հեռացնում՝ Տիգրանին, որին երկրից աքսորելուց հետո Էրատոյին կրկին բարձրացնում են գահի: Սակայն Էրատոն արդեն ծեր էր, և գահի կռիվը շարունակվում է: 18թ. — ին կայսեր որդեգիրը՝ Գերմանիկոսը հայերի համաձայնությամբ հայոց թագավոր է նշանակում Զենոնին՝ Պոնտոսի արքայազնին: Նրան նաև հիշատակում են որպես Զենոն Արտաշես, քանի որ վերջինս Արտաշես արքայի նման հանգիստ քաղաքականություն էր վարում: Հայոց Պատմության մեջ Զենոնը միակն էր, ով գահակալեց երկար և մահացավ սեփական մահով, ոչ թե դավադիր սպանությամբ:
  • Պարթևահռոմեական մրցակցությունը Հայաստանի համար

    Զենոն արքայի օրոք ամեն ինչ խաղաղ էր, մինչև նրա մահից հետո գահն Արշակ Ա — ին՝ Պարթևաց Արշակունուն անցնելը: Հռոմեական կայսրը վախեցավ, կարծելով, որ հայ-պարթևական դաշինք կարող է կնքվել հռոմի դեմ և այդ պատ-առով Հայաստանի դեմ հանեց Վիրքի և Աղվանքի գահակալներին:

    Իբերիայի Փարթման թագավորը թունավորել է տալիս Արշակին և մտնելով Հայաստան տիրանում է գահին: Այս դեպքից սկսած հայերը պայքարում են Վիրքի դրածոների դեմ, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում էր տիրել Հայաստանին:

    52թ. — ին Վաղարշ Ա Արշակունին վճռական պայքար է սկում հռոմեացիներին և դրանց դրածո վրաց արքայատան ներկայացուցիչների դեմ: Նա Մեծ Հայքի գահի համար առաջարկում է իր եղբոր՝ Տրդատի թեկնածությունը: Հայկական ավագանին կողմնորոշվում է դեպի Պարթևստանը, քանի որ վերջինս պաշտպանում էր Մեծ Հայքի թագավորության ինքնուրույնության գաղափարը: Այսպիսով նույն թվականին Վաղարշն ու Տրդատը Հայաստանից վտարում են հռոմեացիներին և նրանց բոլոր դաշնակիցներիին:

    Այսպես սկսվում է Արշակունիների գահակալումն ու գերիշխանությունը Հայաստանում: Հռոմը սակայն կրկին փորձում է ամեն ինչ խառնել, և Ներոնը Պարթևահայ դաշինքի դեմ է ուղարկում Կորբուլոն զորավարին, որը ավերում է գավառներ և հասնում մինչև Արտաշատ: Անհաջողության պատճառով Տրդատը հեռանում է Ատրպատական, Կորբուլոնը գրավում է մայրաքաղաքը և այնտեղ անցկացնում մեկ ձմեռ, իսկ գարնանը արդեն հրկիզում է Արտաշատը, քանդում պարիսպները և ավերում ամբողջությամբ: Հասնում է Տիգրանակերտ , որտեղ օտարազգյա բնակիչները վախից դարպասները բացում են: Սկսվում է թալան Տիգրանակերտում: Այս ամենի վրա հայերն ու պարթևները՝ Վաղարշն ու Տրդատը աչք չեն փակում, և վերսկում են պայքարը: Կնքվում է զինադադար, ըստ որի պետք է Հայաստանից դուրս գային և հռոմեական, և պարթևական զորքերը:

  • Արշակունիների Արքայատոհմի հաստատում/ Տրդատի գահակալումը/
    Ներոնը հրաժարվում է Տրդատին ճանաչել Հայոց արքա և 62թ. — ին Հայաստան է ուղարկում Պետոս զորավարին իր զորքով: Քանի որ Պետոսը հպարտ էր, նա դեռ Հայաստան չհասած նամակ գրեց Ներոնին և հայտնեց, որ հաղթել է: Սակայն եղավ ճիշտ հակառակը և Հռոմը կրեց խայտառակ պարտություն: Արածանիի ափին շրջապատման ենթարկվելով և ստիպված անձնատուր են լինում:

    Ներոնը չհամակերպվելով պարտության հետ երկու տարի անց կրկին ուղարկում է Կորբուլոնին, բայց Կորբուլոնն էլ Ծոփքում է անհաջողություն կրում և հաշտություն է խնդրում: Այսպիսով Հռոմը ճանաչում է Տրդատի գահակալումը, միայն այն պայմանով, որ Տրդատը անձամբ պետք է ներկայանա Հռոմ և Ներոնից ստանա թագը:

    65թ. — ին Տրդատը մեկնում է հռոմ իր ընտանիքի և երեք հազար ուղեկիցների հետ: Ինը ամիս տևած օրական ծախսը վճարում էր Հռոմը (հիմիկվա կուրսով, դա կազմում է մոտավորապես 250մլն դրամ օրական): Ստանալով թագ և մեծ գումար Տրդատը վերադառնում է Հայաստան և հաստատում Արշակունիների արքայատոհմը՝ (66-428թթ.):

    Տրդատը կատարում է շինարարական աշխատանքներ և Ներոնի հատկացրած գումարով վերանորոգում Արտաշատը, որը ապագայում պետք է կոչվեր Ներոնիա; Սակայն անունը չի փոխվում, և մնում է Արտաշատ: 75թ. — ին Տրդատը կառուցում է հայ-հելլենիստական մշակույթի կենտրոններից մեկը՝ Գառնու հեթանոսական տաճարը: Հայաստանը ենթարկվում է ալլանական ցեղերի ներխուժմաը, սակայն հայոց բանակը հետ է մղում այդ ամենը և վերականգնում է երկրում խաղաղությունը: Տրդատի գահակալության վերջին տարիներին նույնպես պահպանվում է խաղաղությունը և իհարկե շարունակվում է շինարարությունը, քանի որ Հայաստանը շատ էր ավիրվել հռոմեական արշավանքներից հետո:

  • Նկարագրե՛լ Տրդատ Առաջինի կերպարը /օգտվել տեսանյութից/

Գրականություն՝

Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը) /էջ 58-63/

Հայաստանը հռոմեացիների ու պարթևների նվաճողական ծրագրերի
կիզակետում, ռազմաքաղաքական իրավիճակն ու իրադարձությունները
 /էջ 22-ից/

Տեսանյութ՝

Հայորդիներ/ Տրդատ 1-ին/

Рубрика: Հասարակագիտություն 1-ին կուրս

Հասարակագիտություն. Նոյեմբերի 28 — դեկտեմբերի 2

Կողք կողքի. ազգային փոքրամասնություններ՝

ԱՍՈՐԻՆԵՐ

Առաջադրանք՝

  • Ասորի և հայ ժողովուրդների պատմությունը
    Ասորեստանը ինչպես և Հայաստանը շատ հին երկիր/ազգություն է, այն ունի ահռելի պատմություն: Մ.թ.ա. 6-8 դարերում Ասորեստանի մայրաքաղաքը Նինվեն էր, որը փայլում էր իր գեղեցկությամբ, շքեղություններով և տնտեսությամբ, սակայն, ինչպես հայտնի է Պարույր Նահապետը Մ.թ.ա. 612թ. — ին Բաբելացիների հետ գրավում է Նինվեն: Նինվե քաղաքը անգամ հիշատակվում է Աստվածաշնչում, որտեղ Հովնան մարգարեն ուղարկվում է Նինվեն փրկելու, սակայն, ավելի վատ է վերջանում Նինվեի պատմությունը:
  • Ասորի համայնքը Հայաստանում
    Ասորիները կազմում են Հայաստանի թվով երրորդ փոքրամասնությունը, որոնց հետ մենք ջերմ հարաբերությունների մեջ ենք, նրանք երկու հարյուր ամյակ է հաստատված են Երևանում, Արարատի մարզի Դիմիտրով, Վերին Դվին, Կոտայքի մարզի Արզնի և Արմավիրի մարզի Արտագես գյուղերում: Առաջին գյուղը որտեղ որ հաստատվել են Ասորիները, առաջին բանը որ արել են, եղել է եկեղեցու կառուցումը, Թովմաս առաքյալի անվանումով: Եկեղեցին կառուցվել է 1828թ. — ից մինչև 1850-60 ականներին: Նրանք ապրելով Հայաստանում պահպանում են իրենց ավանդույթները, սովորույթները, ծեսերը, տոները և այլն: Ամենամեծ ասորական համայնքը Հայաստանի տարածքում Վերին Դվին գյուղն է: Նախկինում ԽՍՀՄ-ում ապրել են 24.000 ասորիներ, որոնցից 5544-ը /ըստ 1970 թ.-ի մարդահամարի տվյալների/ ՀԽՍՀ-ում:  2011 թ.-ի հաշվարկներով Հայաստանում ապրում են 2, 769 մարդ։ Նրանք խոսում են նոր ասորերեն լեզվով, որը արամեերենի, եբրայերենի և արաբերենի պես պատկանում է սեմական լեզվաընտանիքին: Իրենց ասորի համարողների մեծ մասը քրիստոնյաներ են (հիմնականում՝ նեստորականներ)։ Ռուսաստանում, ինպես նաև  Հայաստանի Հանրապետության տարածքում ապրող ասորիները  ռուսական ուղղափառ եկեղեցու հետևորդներ են: Իսկ, առհասարակ, աշխարհի տարբեր երկրներում ապրող  ասորիները ներկայացնում են չորս եկեղեցիներ՝ նեստորականներ, հակոբիկներ, սրյանիներ ու քլդյանիներ։ Ընդ որում, Սիրիայում «սրյանի» են կոչում  ուղղափառ և  կաթոլիկ եկեղեցիների հետևորդ ասորիներին։ Քլդյանիները Քաղդեական կաթոլիկ եկեղեցուն պատկանող ասորիներն են, ովքեր նախկինում պատկանել են Արևելքի եկեղեցուն։ Հակոբիկյան  եկեղեցին իր դավանանքով բավականին մոտ է Հայ Առաքելական եկեղեցուն:  Թեև ասորիները Հայաստանում համարվում ենբ ազգային փոքրամասնություն, սակայն այն գյուղերում, որտեղ նրանք ապրում են խիտ խմբերով, այնտեղ, ըստ էության, մեծամասնություն են կազմում և ղեկավար դիրք են գրավում Տեղական ինքնակառավարման մարմիններում: Օրինակ` Արզնիում համայնքի ղեկավարը և Ավագանու 9 անդամներից 4-ը ասորիներ են: Ազգությամբ ասորի է նաև գյուղի  միջնակարգ դպրոցի տնօրենը: Ուշագրավ է, որ մարզի միակ Խորհրդային Միության հերոսը` Սերգեյ Սարխոշևը, նույնպես այդ գյուղից է: Արզնի համայնքից է նաև Հայաստանի ասորական «Աթուր» ասոցիացիայի նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արսեն Միխայլովը:

Օգտակար հղումներ՝

Կողք կողքի. ասորիներ

Ասորիներ