Рубрика: Հասարակագիտություն 1-ին կուրս

Հասարակագիտություն. Դեկտեմբերի 12 — 16

Արդարություն

Դասանյութը՝ Արդարություն

Առաջադրանք՝

  • Ի՞նչ է արդարությունը:
    Մենք ի ծնե ունենք արդարության զգացում, որը ըստ մասնագետների կնատելի է անգամ երեխաների մոտ: Այդ բնազդն արտահայտվում է երբ մենք ինչ-որ իրավիճակում զգում ենք, որ ինչ-որ բան սխալ է և չենք կարողանում համակերպվել իրավիճակի տվյալ դասավորվածության հետ: Այսպիսով՝ արդարությունը կարգավորվում է հասարակության մեջ առկա չգրված բարոյական նորմերով:

    Ըստ հին փիլիսոփաները արդարությունը նշանակում էր ճշմարտացիություն, այսինքն արդար է համարվում այն մարդը, որը չի ստում: Ըստ փիլիսոփաների արդարությունը կապված է ներդաշնակության հետ, որի հետ ես համաձայն եմ, քանի որ երբ որևէ անարդարություն եմ զգում իմ մեջ ինչ-որ բան անհանգիստ է և տեղս չեմ գտնում, երբ արդարությունն վերականգնվում է կարծես մի քար է ուսիցս ընկնում: Ներդաշնակություն բառը շատ լավ է բնութագրում իմ բերած օրինակում անհանգստությունից ազատվելու երևույթը:
  • Ո՞րն է արդարության իրավական կողմը:
    Իրավական արդարությունը սահմանվում է ապահովվում է օրենսդրությամբ: Պետությունը ստեղծում է օրենքներ, որոնցով սահմանվում է արդարության չափը, իսկ դատարաններն ապահովում են արդարադատություն, այսինքն՝ լուծում են առաջացած խնդիրները իրենց իսկ ստեղծած օրենքներով:
  • Ո՞րն է արդարության բարոյական կողմը:
    Բարոյական կողմը առանց դատարանի արդարության հաստատումն է: Կարող է արտահայտվել բակային ֆուտբոլի ժամանակ, կամ այլ իրավիճակներում որտեղ կարող է անարդարություն նկատվել: Բարոյական կողմը ծերերին հերթում զիջելու մեջ անարդարություն ՉՏԵՍՆԵԼՆ է: Ընկերների հետ խաղալիս կանոները պահպանելն է և «դաղալություն» չանելն է: Հենց այն բնազդն է որը մարդիկ ի ծնե ունեն:
  • Ի՞նչ են բաշխման, ուղղման և ընթացակարգային արդարությունները։
    Երբ որևէ բան բաշխվում և բաժանվում է մարդկանց միջև, մենք գործ ունենք բաշխման արդարության հետ: Այդ ինչ-որ բանը կարող է լինել տարբեր տեսակի բարիքներ, օրինակ՝ աշխատավարձ, պարգև, օգնություն, նվեր և այլն: ԻՆչպես նաև բաշխվում են հնարավորությունները, պարտականությունները, զինվորական ծառայությունը, հարկերի վճարումը, շրջակա միջավայրի պահպանումը և այլն: Արդարության այս տեսակը նրա համար է, որ այդ բոլոր բարիքները, իրավունքները և հնարավորությունները բաշխվեն արդարացի:

    Ուղղման արդարությունը այն ժամանակ է, երբ արդարությունը դրսևորվում է սխալ արարքին կամ վնասող գործողությանը ի պատասխան: Ուղղման արդարությունը նշանակում է վերականգնել արդարությունը՝ ուղղելով կատարած սխալը կամ վերականգնելով պատճառված վնասը: Բազմաթիվ եղանակներով կարելի է վերականգնել կամ ուղղել արդարությունը, օրինակ՝ հեղինակության կորստի դեպքում կարելի է տարածել ճիշտ տեղեկությունը՝ հերքելով սուտը: