Рубрика: Հայոց լեզու 1-ին կուրս

Հայոց լեզու. Դեկտեմբերի 5-9

Դաս 1


1․Լրացրո՛ւ հետևյալ շրջասությունները․

Ծագող արևի երկիր — Ճապոնիա
Թորգոմա տան զավակ — հայ
ժողովուրդների բանտ — Ռուսաստան
ծաղիկների թագուհի — վարդ
թիկունքդ տեսնեմ — հեռացիր
պատմության հայր — Հերոդոտոս
Մորփեոսի գիրկը գնալ — քնել

2․Սյունակներից ընտրի՛ր հոմանիշ բառերը ու գրիր կողք կողքի․

Խորշել գորովել ցնծալ
զարհուրել զզվել երկյուղել
անէանալ սարսափել գարշել
ուրախանալ հրճվել փաղաքշել
փայփայել չքանալ անհետանալ
Խորշել — զզվել, գարշել
անէանալ — չքանալ, անհետանալ
ուրախանալ — հրճվել, ցնծալ
զարհուրել — սարսափել, երկյուղել
փայփայել — գորովել, փաղաքշել

3․Լեզու բառով կազմի՛ր դարձվածներ․
լեզու կտրել
լեզու հանել
լեզու ունենալ
լեզուն ատամի տակ պահել
լեզուն արձակել
լեզուն բերանում թաղիք դառնալ
լեզուն բերանին կլորել
լեզուն բերանումը շաղվել
լեզուն բերանի մեջ դառնալ
լեզուն բլբուլ դառնալ

4.Սյունակներից 1-ական արմատ ու վերջածանց ընտրի՛ր և կազմի՛ր հինգ բարդածանցավոր բառ․
Ձի — ցավ -արան
կապույտ — խուց — յա
վեմ — արշավ — ություն
բանտ — աչք — իկ
գլուխ — գիր — անք

Ձիարշավարան, կապուտաչյա, վիմագրություն, բանտախցիկ, գլխացավանք։


Դաս 2

1. Տրված գոյականները ածանցների միջոցով դարձրեք ածականներ:
Երևան — երևանյան
տուն — տնական, անտուն, տնային,
խիղճ — անխիղճ, խղճալի, խղճուկ
Նոր Զելանդիա — նորզելանդական,
ծով — ծովային,
երկինք — երկնային
սենյակ — սենյակային, անսենյակ
գույն — գունային, անգույն, գունատ, գունավոր, դժգույն, գունեղ
ամպ — անամպ, ամպոտ,
մրցանակ — մրցանակային,

2. Գրիր միասին, գծիկով, առանձին:
Տարեցտարի, տարուց տարի, ամենաբախտավոր, քույր ու եղբայր, բաց դարչնագույն, հեռավորարևելյան, բրոնզեդարյան, ուս ուսի, մեջք մեջքի, կողք կողքի, իհարկե, ի գիտություն, իզուր, ի փառս, ի դեպ, գոռում-գոչյուն, փոխծովակալ, փոխգնդապետ, փոխնախարար, փոխքարտուղար, երկրեերկիր, գյուղեգյուղ, ծաղկեծաղիկ, ծաղկից ծաղիկ, գյուղից գյուղ, երկրից երկիր:

3. Գրիր հոմանիշներ
Ձեռն բաց — շռայլ — առատաձեռն
տխմար — հանձրամիտ — դատարկամիտ
նախնական — առաջնային — սկզբնական
առաջնեկ — անդրանիկ — առաջնածին
Գիժ — խենթ — խելագար

4. Գրիր հոմանիշնեչ
Ոխակալ — քինոտ — քինախնդիր
խուճապ — իրարանցում — խառնաշփոթ
բանսարկու — զրպարտիչ — չարախոս
անձնուրաց — բոլորանվեր — ինքնազոհ
ըմպանակ — սկահակ — բաժակ