Рубрика: Без рубрики

Կիսամյակային Հաշվետվություն

Ես Նանե Ասատրյանն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում, առաջին կուրսում, համակարգչային գեղարվեստական նախագծում բաժնում: Այս կիսամյակի ընթացքում կատարել եմ բազում նախագծեր, մասնկացել եմ մեդիաուրբաթին, գրական ակումբին և բնապահպանական հանդիպումներին: Առաջին կիսամյակը իսկապես լեցուն է եղել և այնպիսի օր չի եղել, որ ինչ-որ հետաքրքիր աշխատանք չկատարենք: Ամեն առավոտ ունեցել ենք ընդհանուր պարապմունքներ՝ բացի ուրբաթ օրերից, այդ օրերին ժամերգության օր է կրթահամալիրի համար: Հետաքրքիր և նոր ծանոթություններ եմ ունեցել քոլեջում, ձեռք բերել նոր ընկերներ, որոնք ինձ օգնել են թե՛ դասերի հարցում, թե՛ առօրյա կյանքում: Հասցրել եմ սիրել և մտերմանալ որոշ դասավանդողների հետ, որոնցից ստանում եմ կարևոր խորհուրդներ և հաստատ կունենամ դրանք կյանքում կիրառելու համար հնարավորություն:

Հայոց Լեզու
Հայոց լեզվից հիմնականում կատարել եմ քերականական աշխատանքներ, կրկնել խոսքի մասերը, կատարել քննական օրինակով կազմված վարժություններ: Կրկնել եմ ուղղագրությունը և աշխատել տարբեր ձևերով, որպեսզի բարելավեմ իմ հայոց լեզվի գիտելիքները:

Գրականություն
Գրականություն առարկայից կատարել եմ բազում նախագծեր, տարվա սկզբում սովորել եմ բանաստեղծություններ, ապա վերլուծել դրանք: Ունեմ նաև տարբեր ձայնանյութեր, որտեղ կարդում եմ պատմվածքներից հատվածներ, կամ պատմական անձանց մասին տեղեկություններ: Ամենից շատ տպավորվել է Փ. Բուզանդի պատմությունից կարդացված մի հատված, որտեղ նկարագրվում էր Փառանձեմ թագուհու և Պապ թագավորի կյանքը: Շատ տեղեկություններ ստացա, որոնք չէի տեսել պատմության դասագրքերում և իսկապես հետաքրքիր ուսումնասիրություն էր, որը ինձ ավելի մոտեցրեց իմ երկրի պատմության ճանաչմանը: Մասնակցել եմ գրական ակումբին, որտեղ ելույթ եմ ունեցել և կիթառով կատարել եմ «Պատահական անցորդին» երգը, որի խոսքերը գրել է մեծն Չարենցը: Կատարել եմ ուսումնասիրություններ «Սիրադեղյանական օրեր» նախագծի շրջանակում, որի ընթացքում կարդացել եմ նոր պատմություններ, և բացահայտել Սիրադեղյանին որպես գրող և նաև որպես քաղաքական կերպար: Մասնակցել եմ նրան նվիրված կլոր սեղանին, որտեղ քննարկվել են տարբեր թեմաներ՝ կապված նրա կյանքի հետ: ԻՆչպես նաև ամեն ամիս կատարել եմ անհատական նախագիծ, որի շրջանակում գրել եմ իմ կարդացած գրքերի վերլուծություններ և սեպտեմբեր ամսին ներկայացրել «հայկական լավաշի պատմությունը» նախագիծը:

Մաթեմատիկա
Այս տարի անցնում եմ եռանկյունաչափություն, սովորում կիրառել նոր բանաձևեր, նոր թեմաներ, որպեսզի ավելի հմտանամ մաթեմատիկայի ոլորտում: Մասնակցել եմ մաթեմատիկական ֆլեշմոբներին, որտեղ հնարավորություն եմ ունեցել փորձել իմ տրամաբանակա ունակությունները:

Ինֆորմատիկա
Չնայած որ արդեն տասը տարի է, ինչ սովորում եմ կրթահամալիրում, միևնույնն է, ստացել եմ նոր գիտելիքներ: Սովորել եմ աշխատել google — ի տարբեր ծրագրերով, սովորել եմ ավելի լավ կիրառել այդ ծրագրերի հնարավորությունները և հեշտացրել աշխատանքս: Նաև աշխատել եմ microsoft — ծրագրերով, որտեղ ամենից շատ կենտրոնացել ենք Excel — ծրագրի վրա, որը, պարզվեց, ունի ավելի շատ հնարավորություններ, քան մարդկանց մեծամասնությունը կարծում է: Նաև շատ կարևոր հմտություն էր google docs — ում մաթեմատիկական բանաձևեր գրելու գործիքի բացահայտումը, որը ինձ պետք եկավ մաթեմատիկա առարկայի շրջանակներում:

Անգլերեն

Անգլերենից վերհիշել եմ ժամանակաձևերը, ուղղագրությունը, քերականությունը, բարելավել բառապաշարս և այլն… Կատարել եմ ամսական անհատական նախագծեր, որտեղ թեման ընտրել եմ հենց ես և ապա ամսվա վերջում ներկայացրել այդ նախագծերը վերնատանը: Գրել եմ ստուգողական աշխատանքները, որտեղ ստուգվել են իմ ամսվա ընթացքում սովորած գիտելիքները: Նաև դասի ընթացքում ունեցել ենք խոսակցական անգլերենը բարելավելու հնարավորություն՝ քննարկելով տարատեսակ թեմաներ: Հոկտեմբեր ամսին ճամփորդություն ենք կատարել անգլերենի շրջանակներում և այցելել ենք ՀԱՀ (Հայաստանի ամերիկյան համալսարան), այնտեղ մեզ ներկայացրել են համալսարանի ֆակուլտետները, տեսել ենք գրադարանը և «study space» — երը: Հետաքրքիր այց էր և հենց ինձ համար շատ կարևոր, քանի որ ապագայում պլանավորում եմ ուսումս շարունակել այնտեղ: Հիմա աշխատում եմ ամանորյա նախագծի վրա, և պլանավորում եմ

Ռուսերեն
Ռուսաց լեզվից նույնպես վերհիշել ենք քերականությունը և հիմնականում ուսումնասիրել հոգևոր գրականությունը: Այս կիսամյակ շատ եմ հիշում գրական նյութեր, որոնք կապ ունեին Աստվածաշնչի կամ քրիստոնեության հետ: Օրինակ՝ Սողոմոն Իմաստունի մասին, Հովհաննես Մկրտչի մասին, Նոյյան տապանի և այլն… Ինչպես նշեցի, վերհիշել եմ քերականությունը և ուղղագրությունը, որոնք ավելի գրագետ են դարձրել, և օգնել են մտքերս ռուսերենով ավելի լավ ձևակերպել: Կատարել եմ տարբեր նախագծեր, որոնցից մեկը եղել է անհատական ընտրված թեմայով, ներկայացրել եմ ինձ համար ամենահետաքրքիր թեմաներից մեկը՝ Հունական դիցաբանությունը: Գրել եմ գլխավոր աստվածների և աստվածուհիների մասին միֆերը և վերլուծել դրանք: Նաև հաճույք եմ ստացել Կոմիտասի մասին նախագիծը գրելիս: Տարբեր աղբյուրների հավաքել և թարգմանել եմ փաստեր Կոմիտասի մասին և ներկայացրել տեսանյութի տեսքով:

Հասարակագիտություն
Հասարակագիտություն առարկան ինձ համար ամենակարևոր առարկաներից է, այն օգնում է սովորողներին դառնալ հասարակության մի մաս, կարելի է ասել կյանքի դասեր են, որոնց մասին շատ քիչ տեղերում է խոսվում: Ամենահիշվող թեման ինձ համար վստահությունն ու հանդուրժողականությունն է եղել, սովորել եմ տարբերել հանդուրժողականությունը անտարբերությունից, իսկ վստահություն թեմայից սովորել եմ դրա հիմունքները, տեսակները և մի ուրիշ կողմից այն բացահայտել: Այս առարակայի շրջանակում կատարել եմ «Չարլի Չապլինի նամակը իր դստերը» վերլուծություն, որտեղ Չապլինը խոսում էր իսկապես կարևոր արժեքների մասին: Ինչպես նաև վերլուծել եմ «Գարսիա Մարկեսի նամակը մահվանից առաջ» Նաև որոշ դասերի ընթացքում ուսումնասիրել ենք սահմանադրության երկրորդ գլուխը, որը նվիրված էր մարդու և քաղաքացու հիմնարար ազատություններին և իրավունքներին:

Հայոց Պատմություն

Պատմությունը չեմ վախենա ասել, որ իմ ամենասիրելի առարկան է: Այս առարկայի շրջանակներում բոլորս կատարում ենք «Հայ ականավոր թագուհիները» նախագիծը, որի ընթացքում ամեն ամիս ընտրում ենք մեկ թագուհու և նկարագրում նրա գործունեությունը, կյանքը և կատարում նրա վարած քաղաքականության վերլուծություն: Ուրախ եմ, որ այսպիսի նախագծի եմ մասնակցում, քանի որ ըստ իս՝ հայոց թագուհիները թերագնահատված են և քչերն են նրանց մասին հիշատակում, սակայն նրանցից որոշները իսկապես կարևոր դեր են ունեցել Հայաստանի պատմության մեջ: Հետաքրքիր այց ենք ունեցել Էրեբունու ամրոց (թանգարան), հետաքրքիր էր պատմության դասագրքերում և այլ աղբյուրներում կարդացածը տեսնել անզեն աչքով: Կատարել եմ Արտավազդ Բ — ի և իր ընտանիքի գերեվարման մասին պատմական հատվածի վերլուծություն (Պատիվը կյանքից վեր), որտեղ գրել եմ սեփական կարծիքս այդ իրադարձության մասին և պաշտպանել թագավորի արարքը: Շատ կարևոր միտք եմ վերցրել դասավանդողից, որը սկսել եմ կիրառել, և ինչը ինձ օգնել է ավելի լավ պատկերացնել պատմական ժամանակաշրջանները՝ իրադարձությունները վերլուծելիս և քննարկելիս դիտարկում ենք ոչ թե 21-րդ դարի մարդու հայացքներով, այլ փորձելով տեղափոխվել նշյալ ժամանակաշրջան և դատել այդ շրջանի հայացքներով և մտածողությամբ:

Էկոլոգիա

Էկոլոգիա առարկայից այս կիսամյակ քննարկել ենք բազմաթիվ կարևոր թեմաներ, որոնցից են՝ ԳՄՕ, Բնապահպանական հիմնախնդիրներ, հայկական աղբի տարհանում, դեղաբույսեր և այլն: ԳՄՕ թեմայի շրջանակներում կատարել ենք նախագիծ, որի ժամանակ բաժանվել ենք տարբեր խմբերի՝ բժիշկների, ԳՄՕ — ից տուժվածների, պետության, Մոնսանտո կազմակերպության ներկայացուցիչների (ԳՄՕ նյութեր արտադրող ընկերություն) և լրագրողների: Ունեցել ենք հետաքրքիր քննարկումներ, և ամեն մեկս փորձել ենք պաշտպանել մեր կողմը, ինչի արդյունքում այդպես էլ չենք եկել ընդհանուր հայտարարի, փոխարենը՝ ունեցել ենք բանավեճի փորձ, ստացել ենք նոր տեղեկություններ ԳՄՕ — ի և այլնի մասին: Ինչպես նաև անդրադարձել ենք Երևանում աղբի տեսակավորման և տարհանման խնդրին: Նաև տեղի է ունեցել հանդիպումների շարք «Խոսենք բնությունից» խորագրով: Այստեղ Շրջակա միջավայրի նախարարությունից հյուրեր են համեցել մեր Քոլեջ, որոնք ներկայացրել են տարբեր հիմնախնդիրներ և նաև միջոցներ որոնք կարող են նպաստել բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը: Ինձ համար ավելի շատ տպավորվել է կլիմայի փոփոխության մասին հատվածը: Դրա պատճառներն էին էներգետիկան, անտառահատումները, գյուղատնտեսությունն ու թափոնները: Սովորեցի, որ կլիմայի փոփոխությունները ունեն համաշխարհային ազդեցություն և վնասում են ողջ մարդկությանը՝ անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունենում: Հենց ՀՀ — ում գրանցվել է օդի ջերմաստիճանի աճ 1,3 ըստ ցելսիուսի և 14% -ով տեղումների կրճատում:

Читать далее «Կիսամյակային Հաշվետվություն»
Рубрика: Էկոլոգիա 1-ին կուրս

Զրույցներ օզոնային շերտի և կլիմայի վերաբերյալ.

Մենք այսօր հանդիպում ունեցանք Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչների հետ, որոնք մեզ ներկայացրեցին ներկայիս ՀՀ բնապահպանական հիմնախնդիրները: Դրանցից մեկն էր՝ կլիմայի փոփոխությունը: Դրա պատճառներն էին հանդիսանում էներգետիկան, անտառահատումները, գյուղատնտեսությունն ու թափոնները: Սովորեցինք որ կլիմայի փոփոխությունները ունեն համաշխարհային ազդեցություն և վնասում են ողջ մարդկությանը, անկախ նրանից թե որտեղ են տեղի ունենում: Հենց ՀՀ — ում գրանցվել է օդի ջերմաստիճանի աճ 1,3 ըստ ցելսիուսի և 14% -ով տեղումների կրճատում:


Ունենք հետևյալ հիմնախնդիրները.
Անտառային և կանաչ տարածքների կրճատում
Ջրային ռեսուրսների քանակի նվազում
Առողջապահական սպառնալիքներ
Երաշտ և անապատացում

Այս խնդիրների համար փնտրվում և փորձվում են լուծումներ, որոնք կարող են իսկապես ազդել կլիմայի վրա և գոնե 0,5% — ով իջեցնել օդի ջերմաստիճանը: Մեզ խորհուրդ տրվեց գնել էկոլոգիապես անվնաս սառնարաններ, որոնք օգտագործում են քիչ կրիոն, այսպես կոչված Էյնշտեյնի սառնարանից: Եվ ընդհանրապես կարող ենք օգտվել էկոլոգիապես անվնաս տեխնիկա, թե խոհանոցի և թե առօրյա օգտագործման համար: