Рубрика: Հասարակագիտություն 1-ին կուրս

Հասարակագիտություն. Դեկտեմբերի 5-9

Վստահություն

Դասանյութը՝ Վստահություն

Առաջադրանք՝

  • Ի՞նչ է վստահությունը:
    Վստահությունը համոզվածություն է այլ մարդու բարեխղճության, անկեղծության, դրական մղումների մեջ և այդ համոզվածության վրա հիմնված բաց ու դրական փոխհարաբերություն այդ մարդու հետ: Վստահությունն ապահովում է այլ մարդկանց գործողությունների որոշակի կանխատեսում, ինչը մեզ օգնում է ավելի հեշտ ապրել և չվախենալ ամեն մի փոքր քայլից: Չես կարող վստահել դրսում պատահած ամեն մեկին, վստահությունը պետք է ձեռք բերվի որոշ գործողությունների միջոցով, պետք է մարդը շահի քո վստահությունը, որպեսզի կարողանաս կիսվել նրա հետ: Դժվար մենք դրսում մի անծանոթ կնոջը մոտենանք և նեղ անձնական դեպքերի մասին պատմենք, որոնք նրան ընդհանրապես չեն հետաքրքրում: Մենք վստահում ենք ընկերներին, այն մարդկանց որոնց գիտենք որ կօգնեն, վստահում ենք բաներ, որոնց հետ միայնակ չենք կարող պայքարել, վստահում ենք որպեսզի միայնակ չզգանք մեզ:
  • Որո՞նք են վստահության տեսակները։
    Կա վստահության հինգ տեսակ՝
    ինքնավստահություն — երբ վստահում ես քո որոշումներին, քայլերին և խոսքերին, համոզված ես քո գործողությունների վրա և չես կասկածում քո որոշակի ունակությունների վրա:

    Վստահություն անձնական հարաբերություններում — այս տեսակի դեպքում մենք վստահում ենք մեզ մտերիմ մարդկանց (ընկերներին, ծնողներին, ամուսնուն, կնոջը և այլն) և վստահելու/չվստահելու որոշումը կախված է միայն մեզնից:

    վստահություն գործնական հարաբերություններում — սա վստահությունն է բժշկի հանդեպ, երթուղայինի վարորդի հանդեպ, մի խոսքով այն մարդկանց հանդեպ ում հետ մենք չունենք անձնական հարաբերություն, բայց կարելի է ասել վստահում ենք մեր կյանքը իրենց գործնական հմտություններին:

    վստահություն հանրային ու մասնավոր հաստատությունների նկատմամբ — սա վերաբերվում է թե՛ հիվանդանոցներին, թե՛ լրատվական կայքէջերին, մենք վսատոհում ենք և հավատում այն ինֆորմացիային, որը այստեղից ստացել ենք:

    վստահություն պետության և պետական կառույցների նկատմամբ — Վստահությունն է որտեղ մենք վստահում ենք ոստիկանությանը, դատարաններին, պետության նախարարներին, նախագահներին և մնացածին, որոնք կապ ունեն ղեկավարության հետ:

    Դասարանում քննարկումից հետո, ընկերներիս ուղարկեցի google forms ով կազմած հարցումը, որտեղից վիճակագրություն դուրս բերեցի, կախված նրանց տարիքից, և թե ում են ավելի շատ վստահում՝ ծնողներին թե՞ ընկերներին:

    Ահա արդյունքները.
    Մասնակիցների կեսից մի փոքր ավելին դեռահասներ են, 16-18 տարեկան, և ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը ավելի վստահված են համարվում ընկերները: Ես նաև հարցրել էի թե ինչո՞ւ եք ընտրում հենց այդ տարբերակը:
    Ահա պատասխանները՝ Մեկը որ 16-18 տարիքային խմբին էր պատկանում, ընտրել է ընկերներ տարբերակը, քանի որ նրա վստահությունը ձեռք են բերել ընկերները:

    Մինչև 15 տարեկան տարիքային խմբին պատկանող դեռահասը ընտրելով ընկերներին գրել է՝
    «Սերունդների տարիքային տարբերության պատճառով, շատ ծնողներ չեն կարող հասկանալ ներկայիս դեռահասների խնդիրները, իսկ տարիքակիցները կարող են:»

    16-18 խմբին պատկանող ևս մի մարդ ընտրել է ծնողներին, և գրել «Որովհետև ծնողները միակ մարդիկ են, ովքեր այս կյանքում ճիշտ խորհուրդներ են տալիս»:

    Իհարկե ամեն ինչ կախված է ընտանիքներից, շրջապատից և այլ բաներից, ու չենք կարող ոչ ոքի քննադատել:

Մեկնաբանի՛ր տեսահոլովակները՝

Տեեսանյութը իսկապես հետաքրքիր էր, կույր մարդուն վստահել մեքենա վարելը շատ ռիսկային արարք է, սակայն, որոշ սահմանափակումներով ես կվստահեի նրան: Այս մարդու համար իսկապես դժվար է ապրելը, նա կյանքի ընթացքում սովորել է ավելի համարձակ քայլել, չվախենալով որ ինչ-որ սյունի կհարվածի ինքն իրեն, կամ կընկնի: Նա միայն երազներում էր տեսնում իր մեքենա վարելը, բայց մի անծանոթ մարդ նրան տվեց հնարավորություն երազն իրականացնելու, վստահելով նրան:
Այստեղ վստահությունն է ընկերոջ հանդեպ, անճարությունից օդաչուն չգիտեր ինչ անել, այդ իսկ պատճառով վստահեց իր ընկերոջը, որը ուղղակիորեն փրկեց իր կյանքը: Այսպես էլ ձեռք է բերվում վստահություն, քանի որ այստեղ կյանքի ու մահվան հարց էր, վստահությունը ավելի է ուժեղացել և հաստատվել այս մարդու մեջ: