Рубрика: Հայոց լեզու 1-ին կուրս

Հայոց լեզու. Մարտի 13-17

Թևավոր խոսքեր

Անթեյ

Ըստ հունական դիցաբանության՝ Անթեյը ծովերի աստված պոսեյդոնի և երկրի դիցուհի Գեյայի որդին էր: Նա առասպելական ուժի տեր էր ու սպանում էր բոլոր ճամփորդներին, ում հետ կռվի էր բռնվում: Ոչ ոք չէր կարող հաղթել նրան, քանի որ Անթեյը կռվի ընթացքում երբ զգում էր, որ ուժը պակասում է, հպվում էր երկրին՝ իր մորը, և վերականգնում էր ուժերը: Անթեյը մենամարտում է Հերակլեսի հետ, և Հերակլեսը մի քանի անգամ Անթեյին զարկում է գետնին, բայց դրանից Գեյայի որդին ավելի էր հզորանում: Բայց հանկարծ Հերակլեսը օդ է բարձրացնում Անթեյին, կոտրում մաւր հողից և օդում խեղդումմ նրան: Անթեյի կերպարը մայր հողի, հարազատ ժողովրդի հետ կապված լինելու խորհրդանիշ է:

Յոթ հրաշալիքներ

Այդպես են անվանում հին աշխարհից մեզ հասած ճարտարապետական և քանդակագործական հետևյալ 7 կոթողները՝ Քեոփսի բուրգը, Ալեքսանդրիայի փարոսը Եգիպտոսում, Շամիրամի կախովի այգիները Բաբելոնում, Հռոդոսի կոթողը Հռոդոս կղզում, Մավզոլ թագավորի դամբարանը Հալիկարնասում, Զևսի արձանը Օլիմպոսում, Արտեմիս աստվածուհու տաճարը Եփեսոսում: Խոսակցական լեզվում աշխարհի յոթ հրաշալիք արտահայտությունը օգտագործում են, երբ անվանում են որևէ հրաշալի, հիասքանչ երևույթ կամ առարկա:

Բալը թանկ է
Այս արտահայտությունը օգտագործվում է կատակի ձևով, երբ ցանկանում են ընդգծել որևէ մեկի միամտությունը: Հաճախ ասվում է նաև հեգնանքով, այն մարդկանց մասին, որոնք ցանկանում են խորամանկել, բայց անհաջող ընկնում են ծիծաղելի դրության մեջ: Առաջացել է Հ. Թումանյանի «Գիքորը» պատմվածքից:

Բաաղամի էշ
Առաջացել է Աստվածաշնչի այն լեգենդից, ըստ որի Բաաղամի էշը հանկարծ սկսում է մարդկային լեզվով խոսել և բողոքել իր տիրոջ անտեղի ծեծի դեմ: Այս արտահայտության տակ հասկացվում է լռակյաց մարդ, որ անսպասելի սկսում է խոսել, բողոքել:

Գորդյան հանգույց.
Ըստ հնադարյան լեգենդի՝ Փյուռիգայի թագավոր Գորդեոսը, Զևսի տաճարին նվիրաբերում է երկանիվ մի սայլ, որի լծված եզները կապված էին խճճված ու բարդ հանգույցով: Գուշակներն ասել էին, որ նա ով կկարողանա քանդել հանգույցը. կտիրանա աշխարհին: Ալեքսանդր Մակեդոնացին, մտնելով տաճար, առանց երկար մտածելու, հանում է թուրն ու մի հարվածով կտրում հանգույցը: Այստեղից էլ առաջացել է «Գորդյան հանգույց» արտահայտությունը, որ նշանակում է խառնաշփոթ, խճճված հարց:

Կայեն
Ըստ Աստվածաշնչի՝ Կայենը Ադամի և Եվայի ավագ որդին էր։ նա եղել է հողագործ և նախանձից սպանել է իր հովիվ եղբորը՝ Աբելին։ Աշխարհում դա առաջին սպանությունն էր, որի համար Աստված նրան իր տոհմի հետ ողջ մարդկությանը պատժում է հավիտենական թափառաշրջիկությամբ։ «Կայեն» անունը տրվում է ծանր հացագործին, մարդասպանին, ոճրագործին բնորոշելու համար։ Օգտագործվում է նաև, որպես չարության, նախանձի խորհրդանիշ։

Լակոնիզմ
Հունաստանի Պելեպոնես շրջանի բնակիչները՝ սպարտացիները, խոսում էին շատ հակիրճ ու կարճ: Եվ որովհետև այդ շրջանը կոչվում էր Լակոնիա, այդտեղից էլ առաջացել էր լակոնիական ոճ, կամ լակոնիզմ արտահայտությունը, որը նշանակում է հակիրճ արտահայտություն:

Կանաչ աչքերով հրեշ
Այս արտահայտությունը օգտագործվում է Շեքսպիրի «Օթելլո» ողբերգության մեջ: Գործածում է պիեսի հերոսը՝ Յագոն: Կանաչ աչքերով հրեշը խանդն է։

Լավ է կույր աչոք քան կույր մտոք.

Թևավոր խոսքը պատկանում է հինգերորդ դարի հայ պատմիչ Եղիշեին: Վերցված է նրա «Վարդանի և հայոց պատերազմի մասին»: Բնագրում ասված է «Լավ է կօյր աչօք, քան կօյր մտօք»: Եղիշեն կարևորում է հոգու տեսողությունը, մարմնի տեսողության համեմատությամբ:

Ինձանից հետո՝թեկուզ ջրհեղեղ

Արտահայտությունը վերագրվում էր Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 15-րդին: Փաստերը վկայում են, որ այս արտահայտությունը ասել է մադամ Պոմադուրը՝ Լյուդովիկոսի սիրուհին, և վերջինս 1757թ. — ին Ռոստբախի տակ ֆրանսիական զորքի պարտությունից հետո ընկճված Լյուդովիկոսին հանգստացնելու համար: Շատ հավանական է, որ այս արտահայատությունը հույն անհատ բանաստեղծի ոտանավորից է, որի մեջ ասվում էր «իմ մահից հետո, թող աշխարհը կրակի մեջ կործանվի»: Հույն անհայտ բանաստեղծի այս տողը հաճախ են կրկնել Ցիցերոնն ու մենեկան:

Թեմիդայի կշեռքը
Ըստ հունական դիցաբանության՝ Թեմիդան եղել է արդարադատության աստվածուհին, որը մի ձեռքում ունեցել է սուր, իսկ մյուսում՝ կշեռք: Ըստ հանցանքի ծանրության՝ սրով կատարվել է դատավճիռը: «Թեմիդայի կշեռք» ասելով՝ հասկացվում է արդարադատություն, անկողմնակալություն:

Ակն ընդ ական
Արտահայտությունը առաջացել է Աստվածաշնչից. «բայց եթե վնաս լինի, անձի տեղ անձ պիտի տաս, աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ, ձեռքի տեղ ձեռք, ոտքի տեղ ոտք, խորանի տեղ խորան, վերքի տեղ վեևք, հարվածի տեղ հարված», արտահայտությունը օգտագործվում է վրեժխնդրության առումով:


Շարունակիր նախադասությունները.

Այգու խորքում, որտեղ ծաղկում էին ծաղիկները, շատ միջատներ էին հաավքվել:
Անձրևը, որ թրջել էր մազերս, դեռ շարունակում էր թափվել:
Երեկոյան, երբ տեսա մայրամուտը, աչքերիս չհավատացի:
Այնպես, ինչպես նա էր ստեղծագործում, ոչ ոք չէր կարող ստեղծագործել:
Նա, ստորակետ ով կքանդի այս հանգույցը, կտիրանա աշխարհին:


Оставьте комментарий