Рубрика: Պատմություն 1-ին կուրս

Ռուս-Թուրքական հարաբերություններ. Բանախոսության վերլուծություն.

Իրականում հետաքրքիր էր դիտել այս շարքը: Ամբողջությամբ չեմ դիտել, բայց կարող եմ ասել, որ իսկապես օգնեց ավելի լավ պատկերացում կազմել, զարգացրեց իմ քաղաքական հայացքները և որոշ առումներով փոխեց իմ վերաբերմունքը և պատկերացումը ռուս-թուրքական հարաբերությունների նկատմամբ: Հասկացա, որ այս թեման շատ կարևոր դեր ունի Հայաստանի համար, քանի որ թե՛ Ռուսաստանը, և թե՛ Թուրքիան ունեն մեծ ազդեցություն մեր հանրապետության վրա: Առաջին անգամ լսեցի, որ հայկական շատ իրադարձություններ ոչ միայն մեր և թուրքերի հարաբերություններն են, այլև Ռուսաստանի: Օրինակ՝ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել ռուս-թուրքական պատերազմի կոնտեքստում, այսինքն կազմել է դրա մի մասը, առաջին հանրապետության ստեղծման ժամանակ տեղի ունեցած Սարդարապատի ճակատամարտը, նույն ռուս-թուրքական պատերազմի շարունակությունն է, որտեղ ռուսական զորքերը նահանջում են և հայկական զորքերն են բարձրանում դիրքեր: Օրինակները շատ են, և իսկապես չենք նկատում որ շատ դեպքերում իրենց տեղն ունեն նաև ռուսները:

Այս դեպքերը ես նմանեցնում եմ Մանդելլայի էֆֆեկտին, քանի որ մի շարք հակամարտություններում, պատերազմներում և կռիվներում մենք՝ հայերս, կարծում ենք որ հայ-թուրքական հարաբերություններն են եղել էպիկենտրոնում, սակայն իրականում պատերազմները եղել են ռուս-թուրք-հայկական: Ինձ դուր եկավ, որ շեշտվեց ինքնախաբեություն բառը, որտեղ մենք ուղղակի ծածկում ենք Ռուսաստանի դերը թուրք-հայկական հակամարտություններում:

Рубрика: Անգլերեն 1-ին կուրս

English. November 29 to December 2

Examiner:  Do you have a job right now?

Janet:  Not at the moment, in fact I am currently studying for my Masters in Psychology which I am finding really interesting but also very challenging. I have always been fascinated by Psychology, so I decided to learn more about this important field.

Examiner: Will you plan to use this learning in your future career?

Alix: Well, I hope it will be useful for me but as a future career what I am really motivated about is to work in Environmental studies, which is particularly relevant and topical in the current climate crisis. I will be looking for an internship in the USA or even an apprenticeship which might be more practical and hands on.

Examiner: What qualifications would you need for this job?

Kamil: I am not exactly sure. Whilst my degree in Psychology is interesting, I’m not convinced that it will be as useful as studies in Biology or even Geography might be. However, I have managed to gain informative and valuable work experience in a range of innovative small companies who are at the cutting edge of this field so I hope that will be useful.

  • important field.
  • motivated about
  • internship
  • apprenticeship
  • hands on
  • valuable work experience
  • innovative small companies
  • cutting edge

Քննող: Այս պահին դուք աշխատանք/մասնագիտություն ունե՞ք:

Ջանեթ:
Այս պահին ոչ, փաստացի ես հիմա սովորում եմ հոգեբանություն, ինչը ես գտնում եմ իսկապես հետաքրքիր, բայց նաև մարտահրավերային: Ես միշտ հիացել եմ հոգեբանությամբ, այդ իսկ պատճառով որոշեցի ավելի ուսումնասիրել այս կարևոր դաշտում: Ես ԱՄՆ — ում կփնտրեմ պրակտիկա, կամ անգամ համագործակցություն, որը հնարավոր է ավելի պրակտիկ և արդյունավետ լինի ինձ համար:

Քննող: Պլանավորու՞մ եք օգտագործել այս ուսումը ձեր ապագա մասնագիտության մեջ:
Ալիքս: Ես հուսամ, որ այն օգտակար կլինի ինձ համար,բայց որպես ապագա մասնագիտություն ես ավելի շատ մոտիվացված եմ բնապահպանական հետազոտությունների հետ աշխատելու համար, որը հատկապես արդի է և համապատասխան մերօրյա կլիմայական ճգնաժամի պայմաններում:

Քննող: Ի՞նչ որակավորումներ դու պետք է ունենաս այս աշխատանքի համար:
Կամիլ: Ես վստահ չեմ: Մինչդեռ հոգեբանության մեջ իմ աստիճանը հետաքրքիր է, ես համոզված չեմ, որ դա այնքան պետքական կլինի քան կենսաբանության հետազոտությունը, կամ անգամ աշխարհագրության: Ինչևէ, ես համակարգել եմ:



Рубрика: Հայոց լեզու 1-ին կուրս

Հայոց լեզու. Նոյեմբերի 29 — Դեկտեմբերի 2

Գրիր միասին, առանձին, գծիկով:

Ռուս-լատիներեն, ռազմածովային, ուս ուսի, նոր-նոր, ինքնագնաց, ձայն-ծպտուն, մուգ կարմրավուն, փոխծովակալ, դույզն-ինչ, տուն-թանգարան, բառգիրք, թռի-վռի, հագուստ-կապուստ, աշխարհից աշխարհ, սանգմարտակ, չորսբոլորը, տխուր-տրտում, վառ դեղին, քաղպաշտպանություն, ծովից ծով, ուտել-խմել, պատեհ-անպատեհ:

Անհրաժեշտ տեղերու մգրիրմեծատառ:

Ամրոցներ են եղել Միջին Ասիայում, Կիևյան Ռուսսիայում, Կենտրոնական Եվրոպայում և Կիլիկյան Հայաստանում:

Միջնադարում՝ Արշակունիների թագավորության շրջանում, Շիրակի մեծագույն մասը պատկանում էր Կամսարական իշխաններին:

Բագրատունիների և Արծրունիների նման Սյունյաց իշխանները, նույնպես արաբական տիրապետության շրջանում կարողացան ոչ միայն պահպանել իրենց գոյությունը, այլև ավելի ընդարձակեցին Սյունիքի իշխանության սահմանները:

Բյուրականի աստղադիտարան, Պակիստանի Իսլամական Հանրապետություն, Պետրոս Ա, Մեծ Պարնի, Տիգրան Մեծի պողոտա, Անահտիտ աստվածուհի, Արևելյան Եփրատ, Հայկական Տավրոս, Վրաստանի Հանրապետության Պետական խորհուրդ:


Հոմանիշներ
Աստանդական — թափառական, նժդեհ
Գեղանի — գեղեցիկ, չնաշխարհիկ
Արգավանդ — բերրի, բազմաբեր
խարտյաշ — շեկ, ոսկեծամ
Ըմբոստ — հակառակվող, չենթարկվող
կշտամբել — նախատել, հանդիմանել
տվայտանք — տանջանք, չարչարանք

Рубрика: Աշխարհագրություն 1-ին կուրս

ՀՀ Լանդշաֆտներ

ՀՀ-ն լանդշաֆտները

ԳԻՐՔէջ 174-180

Այլ․ հղում։

1| ՆկարագրելՀայաստանիՀանրապետությանլանդշաֆտայինտիպերը։

  • Լանդշաֆտային տիպերն են՝ 1. Անապատակիսաանապատային 2. Կիսաանապատային թփուտներ և նոսր անտառի տարածքներով 3. Չոր լեռնատափաստանային 4. Լեռնատափաստային սևահողային 5. Լեռնաանտառային 6. Մերձալպյան և ալպյան 7. Ձյունամերձ
  • Անապատակիսաանապատային լանդշաֆտների գոտին առաջացել է գոգավոր ռելիեֆի պատչճառով ձևավորված չոր, խիստ ցամաքային կլիմայի պայմաններում և տարածված է Արարատյան ու Վայքի գոգավորություններում։ Այս գոտում անապատային լանդշաֆտները տարածված են կղզյակներով և առանձին համատարած գոտի չեն առաջացնում։ Այստեղ են տարածվում աղուտները։
  • Կիսաանապատային լանդշաֆտներն ընդարձակ գոտի են կազմում նախալեռներում՝ 800-1400 մ․ բարձրություններում, որտեղ տեարեկան տեղումների քանակը 230-300 մմ․ է։ Տիրապետում են լեռնային գորշ հողերը, որոնց մի մասը <<ղռեր>> են։ Մշակվող տարածքներում հողերը բարելավվել են և դարձել են կուլտուր-ոռոգելի։
  • Չոր լեռնատափաստանային ենթագոտին ձգվում է հիմնականում Արարատյան և Վայքի նախալեռներով՝ մինչև 1800 մ․ բարձրությունները։ Կլիման տաք է, չորային։ Տեղումները նախորդ գոտու համեմատությամբ քիչ ավելի են (300-400 մմ․)։
  • Սևահողային տափաստանների ենթաոտին ձգվում է չոր լեռնատափաստաններից բարձր՝ մինչև 2000-2400 մ․ բարձրությունները՝ զբաղեցնելով հանրապետության տարածքի մոտ 25%-ը։ Սրահողային տափաստանները ՀՀ-ում հացահատիկի մշակման գգլխավոր շրջանն են։ Կենդանական աշխարհը հարուստ է ու բազմազան․ շատ են կրծողներն ու թռչունները։
  • Լեռնանտառային լանդշաֆտները զբաղեցնում են հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները՝ Փոքր Կովկասի լեռնային համակարգի հիմնականում հողմակողմ լանջերը։ Դրանք կազմում են ՀՀ տարածքի մոտ 10%-ը։ Հյուսիսարևելյան՝ համեմատաբար խոնավ շրջաններում անտառի վերին սահմանը հասնում է մինչև 2000 մ․, իսկ հարավ-արևելքում՝ Զանգեզուրում՝ մինչև 2400 մ․ բարձրությունները։
  • Մերձալպյան ու ալպյան լանդշաֆտները հանրապետության հյուսիսում սկսվում են 1900-2000 մ․, իսկ հարավում՝ 2400 մ․ բարձրություններից։ Դրանք ձևավորվել են ցածր ջերմաստիճանների և համեմատաբար առատ խոնավության պայմաններում։ Այս գոտում շուրջ կես տարի ձմեռ է, իսկ ամառը կարճ է ու զով։ Բարձր է Արեգակի ճառագայթային էներգիայի ինտենսիվությունը, ինչը նպաստում է ցերեկվա ընթացքում գետնի արագ և ուժեղ տաքացմանը։
  • Ձյունամերձ լանդշաֆտները տարածվում են բարձր լեռների գագաթային մասերում՝ 3500 մ․-ից վեր (Արագած, Կապուտջուղ)։ Այդտեղ տիրապետող են մերկ ժայռերը, ձյան բծերն ու եռանդուն սառնամանիքայինն հողմահարումը։ Բուսածածկույթ չի գոյանում։ Ամենուրեք քարացրոններ են, ավազ ու <<պարզագույն հողեր>>։
  • Ի՞նչգործոններովէպայմանավորվածՀՀնլանդշաֆտայինտիպերիբազմազանությունը։

Լանդշաֆտային տիպերի գլխավոր պատճառը վերընթաց ուղղությամբ ջերմության և խոնավության փոփոխությունն է:

Առանձնացնել Հայաստանում՝ լանդշաֆտային տիպերում առկա հիմնախնդիրները։

Հայաստանում սողանքային երևույթների 90 % -ը հանդիպում են 1500-2000 մ բարձրություններում180, ապա քահրիզների կառուցումով մեծ մասամբ լուծվում է նաև այդ բարձրություններում ինքնահոս խմելու և ոռոգման ջրի սակավության հիմնախնդիրը:

Թվարկե՛ք և քարտեզի վրա պատկերեք ՀՀ-ն լանդշաֆտային տիպերը։

  • Ներկայացնե՜լ լանդշաֆտերի նշանակությունը ռազմական աշխարհագրության մեջ։
  • Բնութագրե՛լ լանդշաֆտային յուրաքանչյուր տիպում առկա հիմնախնդիրները։